Ռադիոհաղորդում նվիրված ՀՀ կրթության ոլորտին առնչվող ռադիոհաղորդումների վերաբերյալ ունկնդիրներից ստացված արձագանքներին

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման նախարարության և ՀՀ Կառավարության կողմից իրականացվող “Հայաստանի հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում, որպես վերը նշված ծրագրի իրականացման կոնսորցիումի տեղական գործընկեր իրականացնում է “Տեղեկատվության տարածում” ենթածրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է հեռարձակել 16 ռադիոհաղորդումներ նվիրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության ու կրթության և գիտության նախարարությունների կողմից մատուցվող հանրային ծառայություններին: 2004թ.-ի օգոստոսի 17-ին “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում Հայաստանի հանրային ռադիոընկերության եթերով հեռարձակվեց տասնհինգերորդ ռադիոհաղորդումը նվիրված “ՀՀ կրթության ոլորտին առնչվող ռադիոհաղորդումների վերաբերյալ ունկնդիրներից ստացված արձագանքներին”: Ռադիոհաղորդման ընթացքում ամփոփվեցին ՀՀ առողջապահության ոլորտին նվիրված և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում հեռարձակված 2 ռադիոհաղորդումների վերաբերյալ ունկնդիրներից ստացված արձագանքները: Ռադիոհաղորդման ընթացքում ՀՀ Գիտության և կրթության նախարարության բարձրագույն կրթության բաժնի պետ Սասուն Մելիքյանը ամփոփեց և պարզաբանեց ունկնդիրներից ստացված հարցադրում – արձագանքները: