Ամփոփիչ ռադիոհաղորդում նվիրված “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության ու կրթության և գիտության ոլորտներում կատարված աշխատանքների, այդ թվում հեռարձակված ռադիոհաղորդումների շարքի ամփոփմանը”

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման նախարարության և ՀՀ Կառավարության կողմից իրականացվող “Հայաստանի հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում, որպես վերը նշված ծրագրի իրականացման կոնսորցիումի տեղական գործընկեր իրականացնում է “Տեղեկատվության տարածում” ենթածրագիրը, որի շրջանակներում հեռարձակվեց 16 ռադիոհաղորդումներ նվիրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության ու կրթության և գիտության նախարարությունների կողմից մատուցվող հանրային ծառայություններին: 2004թ.-ի օգոստոսի 25-ին “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում Հայաստանի հանրային ռադիոընկերության եթերով հեռարձակվեց տասնվեցերորդ ռադիոհաղորդումը նվիրված “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության ու կրթության և գիտության ոլորտներում կատարված աշխատանքների, այդ թվում հեռարձակված ռադիոհաղորդումների շարքի ամփոփմանը: Ամփոփիչ ռադիոհաղորդման սկզբում ռեպորտաժ տրվեց “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում կազմակերպված եզրափակիչ սեմինարից, որի ընթացքում ենթածրագրի, այդ թվում հեռարձակված ռադիոհաղորդումների վերաբերյալ իրենց դրական կարծիքները հայտնեցին ՀՀ համապատասխան նախարարությունների, մարզպետարանների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Այնուհետև ենթածրագրի վերաբերյալ ամփոփիչ ելույթներ ունեցան Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և “Հայաստանի հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը, որոնք արդյունավետ ու օգտակար գնահատեցին “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում կատարված աշխատանքները: