Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման նախարարության և ՀՀ Կառավարության կողմից իրականացվող “Հայաստան – Հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում, որպես վերը նշված ծրագրի իրականացման կոնսորցիումի տեղական գործընկեր 2004թ.-ի հուլիսից իրականացնում է “Շահերի պաշտպանության ուսուցում” ենթածրագիրը, որի շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 3-ին Մարտունի քաղաքում կազմակերպվեց “Շահերի պաշտպանություն” թեմայով երկրորդ մեկօրյա ուսուցումը: Ուսուցմանը մասնակցեցին ՀՀ Գեղարքունիքի մարզում գործող 16 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուսուցումը անցկացրեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Ուսուցման ավարտին մասնակիցներին տրվեցին ավարտական հավաստագրեր: Ենթածրագրի շրջանակներում նախատեսվում է “Շահերի պաշտպանություն” թեմայով ուսուցումներ կազմակերպել նաև Երևանում և Տավուշի մարզում` տեղի հասարակական կազմակերպությունների համար: