Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման նախարարության և ՀՀ Կառավարության կողմից իրականացվող “Հայաստան – Հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում, որպես վերը նշված ծրագրի իրականացման կոնսորցիումի տեղական գործընկեր 2004թ.-ի հուլիսից իրականացնում է “Շահերի պաշտպանության ուսուցում” ենթածրագիրը, որի շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպվեց “Շահերի պաշտպանություն” թեմայով չորրորդ մեկօրյա ուսուցումը: Ուսուցմանը մասնակցեցին Երևանում գործող 12 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուսուցումը անցկացրեցին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և փոխնախագահ Դավիթ Աբգարյանը: Ուսուցման ավարտին մասնակիցներին տրվեցին ավարտական հավաստագրեր: Ենթածրագրի շրջանակներում նախատեսվում է “Շահերի պաշտպանություն” թեմայով ևս մեկ ուսուցում կազմակերպել Երևան քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների համար: