Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում 17.09.2004թ.-ին ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանի նախագահությամբ և ՀԵԻԱ մարզային գրասենյակների պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՀԵԻԱ մարզային մասնաճյուղերի զարգացման վերաբերյալ ՀԵԻԱ ղեկավարության մշակած նոր քաղաքականության, մարզերում անդամների հետ տարվող աշխատանքների և մարզային գրասենյակների հետ կապված այլ հարցեր: