“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության և Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից 2004թ.-ի սեպտեմբերի 13-ից ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերում իրականացվում է անվճար իրավաբանական խորհրդատվության օնլայն մեկամսյա ծրագիր:
Ծրագրի շրջանակներում վերոհիշյալ մարզերի բնակիչները, այցելելով Արարատ մարզի Արտաշատի N:2, N:4, N:6, Արարատի N:1, N:2, Վեդու N:3, Մասիսի N:1 և Այնթափի N:1, N:2, Խարբերդի N:1, Կանաչուտի, Վերին Դվինի, Նորաշենի, Ազատավանի, Ոստանի, Շահումյանի, Նարեկի, Քաղցրաշենի, Տափերականի, Սուրենավանի, Մասիսի գյուղական համայնքների և Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի N:1, N:3, Վայքի N:2, Ջերմուկի N;2 և Աղավնաձորի, Հեր-Հերի, Վերնաշենի, Զառիթափի դպրոցներում տեղակայված ինտերնետ համակարգչային կենտրոններ, այդ կենտրոնների աշխատակիցների միջոցով իրենց հուզող իրավաբանական հարցերը ինտերնետային օնլայն ծրագրի միջոցով ուղղում են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի երևանյան գրասենյակի իրավաբաններին: Իրավաբանները հարցերին անմիջապես պատասխանում են և ՀՀ Արարատի ու Վայոց Ձորի մարզերի բնակիչները իրենց հարցերի պատասխանները տպագրված վիճակում ստանում են այն դպրոցներում տեղակայված կենտրոններում, որտեղից ուղարկել են իրենց հարցերը: