2004թ.-ի սեպտեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցավ “Աղքատության հաղթահարմանն ուղղված արժանապատիվ աշխատանք գլոբալացվող աշխարհում” թեմայով եռակողմ հանդիպումը, որը կազմակերպվել էր Աշխատանքի միջազգային կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ենթատարածաշրջանային գրասենյակի ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ կառավարության, գործատուների, արհմիությունների, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: