ՀԵԻԱ ԻՈՒԲ-ի անդամներ` Միհրան Գալստյանը, Խաչիկ Հարությունյանը եւ Սուրեն Ոսկանյանը, սեպտեմբերի 28-ին, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի Երիտասարդական միության հրավերով, առաջնորդարանում մասնակցեցին “Աստվածաշունչը եւ օրենքը” թեմայով սեմինարին: Թեման ներկայացնում էր ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ Ռաֆայել Պապայանը:
Ռ. Պապայանը ներկայացրեց կյանքի իրավունքի, կամքի ազատության, սեփականության իրավունքի, աշխատանքի իրավունքի եւ այլ իրավական նորմեր, որոնց աղբյուրն է հանդիսանում Աստվածաշունչը: Սակայն դրանց միջեւ կան բարոյական մեկնաբանության տարբերություններ: Ըստ Ռ. Պապայանի, միջազգային բոլոր այն նորմերը, որոնք ունեն աստվածաշնչյան ծագում, այն տեսանկյունով չեն ներկայացվում ու մեկնաբանվում, ինչպես դրանք նախատեսվել են արարչի կողմից: Թեմայի շուրջ ծավալվեցին հետաքրքիր քննարկումներ:
Մասնակիցները պրն. Պապայանին առաջադրեցին սոցիալական քարտերին, քրիստոնեության առաքելական, կաթոլիկ եւ ուղղափառ ուղղությունների բաժանման անհրաժեշտությանը եւ շատ այլ խնդիրների վերաբերող հարցեր: