Սկսվեց “Աջակցել կանանց առաջընթացին` ազգային ծրագիրը գործողության մեջ” միջազգային խորհրդաժողովը

2004թ.-ի հոկտեմբերի 22-ին Երևանում իր աշխատանքները սկսեց “Աջակցել կանանց առաջընթացին` ազգային ծրագիրը գործողության մեջ” միջազգային խորհրդաժողովը, որը կավարտվի հոկտեմբերի 23-ին: Միջազգային խորհրդաժողովը կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության կողմից: Միջազգային խորհրդաժողովի քննարկման հիմնական թեման է “Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման (2004-2010թթ.) ազգային ծրագիրը”: Միջազգային խորհրդաժողովին մասնակցում են ՀՀ կառավարության, ԶԼՄ-ների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը: