“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության և “Փրոջեքթ Հարմոնի” կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից 2004թ.-ի նոյեմբերի 1-ից ՀՀ Կոտայքի մարզում իրականացվելու է անվճար իրավաբանական խորհրդատվության օնլայն մեկամսյա ծրագիր:
Ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի բնակիչները, այցելելով Աբովյանի կրթահամալիրում և N:6, N:10, Չարենցավանի N:1, N:3, N:4, Հրազդանի N:1, N:8, N:13, Արզնու, Բջնիի, Ձորաղբյուրի, Քասախի, Մեղրաձորի, Նոր Արտամետի և Նոր Գեղիի միջնակարգ դպրոցներում տեղակայված ինտերնետ համակարգչային կենտրոններ, այդ կենտրոնների աշխատակիցների միջոցով իրենց հուզող իրավաբանական հարցերը ինտերնետային օնլայն ծրագրի միջոցով կարող են ուղղել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի երևանյան գրասենյակի իրավաբաններին: Իրավաբանները հարցերին անմիջապես կպատասխանեն և ՀՀ Կոտայքի մարզի բնակիչները իրենց հարցերի պատասխանները տպագրված վիճակում կստանան այն դպրոցներում տեղակայված կենտրոններում, որտեղից ուղարկել են իրենց հարցերը:
Վերջերս “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը և “Փրոջեքթ Հարմոնի” կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը նմանատիպ մեկամսյա ծրագիր իրականացրեցին ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերում, որի շրջանակներում 132 քաղաքացիներ ստացան անվճար իրավաբանական օգնություն: