Ուսումնական դասընթաց Նուբարաշենի Հանրապետական թիվ 18 կրթահամալիրում

2004 թվականի նոյեմբերի 4-ին “Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ” միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող “Երեխաների պաշտպանության ծրագրում” ընդգրկված Նուբարաշենում գտնվող Հանրապետական թիվ 18 հատուկ կրթահամալիրում սկսվեց “Ո՞րն է իմ իրավունքը և ի՞նչ եմ պարտավոր ես անել” խորագրով ոչ-ֆորմալ կրթական ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Իրավաբան ուսանողների բաժանմունքի հետ համատեղ և վերջինիս աջակցությամբ:
Դասընթացի նպատակն է իրավաբան ուսանողների մասնակցությամբ բարձրացնել հատուկ կրթահամալիրի աշակերտների իրավագիտակցությունը, ինչպես նաև ապահովել նրանց կապը հասարակության առավել ակտիվ խմբի` երիտասարդության հետ: Այն կնպաստի նրանց պատշաճ դաստիարակությանն ու բարոյական արժեքների ձևավորմանը և զարգացմանը:
Ծրագիրը կշարունակվի մինչև դեկտեմբերի 1-ը:
Նախատեսվում է նաև ծրագրում ընդգրկված երեխաների համար կազմակերպել ամանորյա երեկո: