2004թ.-ի դեկտեմբերի 9-ին սկսվեց Հոլանդական “Քորդեյդ” կազմակերպության կողմից ֆինանսավորված և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող “ՀԵԻԱ-ի հզորացում” ծրագրի շրջանակներում “Մարդու իրավունքներ և Եվրոպական իրավունք” թեմայով կազմակերպված 5-րդ դասընթացը, որը բաղկացած է 12 սեմինարներից:
Նախորդ` 4-րդ դասընթացը ավարտվել էր 2004թ.-ի նոյեմբերի վերջին: Ծրագրի իրականացումը սկսվել է 2003թ.-ի դեկտեմբերին: Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը երեք ամիս է:
Ընդհանուր առմամբ կազմակերպված 4 դասընթացներին մասնակցել են տարբեր ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների 24 ուսանողներ` յուրաքանչյուր խմբում 6 հոգի: