Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2004թ.-ի ինքնագնահատում

2004թ.-ի դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2004թ-ի ինքնագնահատումը: Ինքնագնահատման գործընթացը կազմակերպվեց և անցկացվեց ՀԵԻԱ -ի անդամներ Ռոբերտ Գրիգորյանի, Լիանա Հարությունյանի, Արտյոմ Փիլոյանի և Միհրան Գալստյանի կողմից, ովքեր Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի կողմից հատուկ վերապատրաստում էին անցել ինքնագնահատման գործընթացի կազմակերպման և անցկացման վերաբերյալ: Նրանց աջակցում էր Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի կազմակերպությունների զարգացման խորհրդատու Մարիա Հովումյանը: Ինքնագնահատմանը մասնակցեցին կազմակերպության շուրջ 30 անդամներ, կամավորներ, աշխատակազմի անդամներ, մարզային մասնաճյուղերի ներկայացուցիչներ, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ` դիտորդի կարգավիճակով:
Ինքնագնահատման արդյունքների ամփոփման արդյունքում կազմվեց կազմակերպության 2005թ.-ի զարգացման պլանը: Նախատեսվում է, որ 2005թ.-ի սկզբին 2004թ.-ի ինքնագնահատման հաշվետվությունը և 2005թ.-ի զարգացման պլանը կտեղադրվեն ՀԵԻԱ-ի վեբ կայքում: