ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ 26.02.2010Թ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՄԻՋԵՒ ԿՆՔՎԵԼԻՔ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈ

Տեղական ինքնակառավարման և պետական ու տարածքային կառավարման մարմինների հետ գործնական հարաբերությունների հաստատման նպատակով Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող ՀՀ Տավուշի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնում տեղի ունեցավ «Համակարգային և ընթացակարգային բարեփոխումները, որպես հակակոռուպցիոն քաղաքականության կարևորագույն բաղադրիչ» թեմայով սեմինար: Նկատի ունենալով պետական կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության համագործակցության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում, սեմինարի ընթացքում մասնակիցների կողմից համատեղ ներկայացվեցին համակարգային և ընթացակարգային բարեփոխումներին ուղղված տեսակետներ, առաջարկներ ու գործնական քայլեր: Սեմինարին ներկա էին ներկայացուցիչներ, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, միջազգային կազմակերպություններից, հասարակական կազմակերպություններից և ԶԼՄ-ներից, այդ թվումЄ ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավարի տեղակալը, Տավուշի մարզպետի տեղակալները, Իջևանի քաղաքապետը, Բերդի քաղաքապետը, մարզի առաջին ատյանի դատարանի նախագահը, մարզի դատախազը, իրավապահ մարմինների մարզային կառույցների ղեկավարները, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչները:

Սեմինարի 1-ին մասի ավարտից հետո, տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզպետարանի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի միջև կնքվելիք փոխըմբռնման հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին գտնվում նաև ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Հարկ է նշել, որ մինչ ՀՀ Տավուշի մարզպետարանի հետ Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան համանման հուշագրեր է ստորագրվել նաև Իջևան, Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքների քաղաքապետարանների հետ: Հուշագրերի հիմնական նպատակներն են. նպաստել ՀՀ Տավուշի մարզում կոռուպցիայի կանխարգելմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, աջակցել մարզում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, բարձրացնել մարզի բնակչության կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության վերաբերյալ իրազեկության մակարդակը, նպաստել կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության ընթացակարգային և համակարգային փոփոխությունների կատարմանը և այլն: