ԻՀԱ կենտրոնական գրասենյակի գրադարան
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակի գրադարանը հիմնադրվել է 1997-98 թվականներին, սակայն գրադարանային ֆոնդի հիմնական համալրումը ստացել է 1999-2000 թվականներին: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակի գրադարանը համալրված է իրավունքի բոլոր ճյուղերը ընդգրկող գրականությամբ, այդ թվում օրենսգրքերով, օրենքների ժողովածուներով, դասագրքերով, օրենքների մեկնաբանություններով, ուսումնական ձեռնարկներով, հանրագիտարաններով, ամսագրերով և այլն: Գրադարանում առկա են նաև իրավագիտությանը հարակից գիտություններին վերաբերող գրքեր: Գրադարանը համալրված է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով գրականությամբ, և այն թարմացվում է պարբերաբար: Ներկայումս Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակի գրադարանը բաղկացած է 2711 կտոր գրականությունից` 2611 կտոր գրքերից և 100 կտոր ամսագրերից, այդ թվում.
|
Մասնագիտական գրքեր
|
Բառարաններ
|
Համակարգչային գրականություն և լազերային սկավառակներ
|
Պաշտոնական և գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրեր (հայերեն)
|
Ամսագրեր
|
Այլ գրականություն
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել կենտրոնական գրասենյակի գրադարանի պատասխանատու Սյուզաննա Սողոմոնյանին:
|