Տեղի ունեցավ Երևանի ՔՀԿ ինկուբատորների մասնակիցների համար կազմակերպված վերջին դասընթացը

Հոկտեմբերի 29-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորի շրջանակներում Երևանում տեղի ունեցավ «Հանրային բյուջեների և քաղաքականությունների մոնիթորինգ, փաստարկված հանրային քաղաքականությունների մշակում, կոալիցիաների կառուցում, ՔՀԿ-կառավարություն երկխոսություն» թեմայով սեմինար։

Սա վերջին դասընթացն էր Երևանի ՔՀԿ ինկուբատորների մասնակիցների համար:

Դասընթացը վարում էր ծրագրի մենթորների խմբի համակարգող/արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանը։ Նրա կողմից ներկայացվեցին և մասնակիցների հետ քննարկվեցին  փաստարկված հանրային քաղաքականությունների մշակման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ ինչպես աշխատել տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ արդյունավետ երկխոսություն ունենալու համար, որպեսզի բարձրացված հարցրեը քննարկամն առարկա դառնան և լուծում ստանան։

Այնուհետև ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը խորհրդատվություն տրամադեց Երևանի ինկուբատորի ՔՀԿ-ներին դրամաշնորհային առաջարկների կազմման վերաբերյալ:  

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:

 «Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: