Տեղի ունեցավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի 13-րդ արտահերթ համաժողովը

Այսօր տեղի ունեցավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության 13-րդ արտահերթ համաժողովը:

Համաժողովի օրակարգային միակ հարցը վերաբերում էր ասոցիացիայի  նոր կանոնադրության քննարկմանն ու ընդունմանը, որը համապատասխանեցված է  «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի դրույթներին:

Նոր կանոնադրության համատեղ մշակումից և քննարկումից հետո այն միաձայն ընդունվեց և կներկայացվի Իրավաբանական անձանց պետական ռեգիտսրի գործակալություն՝ այն գրանցելու համար: