«Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» (1-ին գիտաժողով)

Սույն գրքույկում տեղ են գտել 2004 թվականի մայիսին կայացած «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական 1-ին գիտաժողովի երկու լավագույն զեկույցները: Գիտաժողովի նպատակն էր փաստաբանության բնագավառում բարձրացնել իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը, ինչպես նաև նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի դերի բարձրացմանը և կայացմանը: Գիտաժողովը հնարավորություն ընձեռել նաև քննադատական երկխոսություններ իրականացնել փաստաբանության ինստիտուտի ներկա վիճակի և հրատապ հարցերի շուրջ: