«Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթը Հայաստանի Հանրապետությունում

Սույն գրքույկի տպագրումը նպատակ ունի ծանոթացնելու ընթերցողին աշխարհի ամենատարածված ու հեղինակավոր մրցույթներից մեկի՝ «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի պատմության, անցկացման կարգի, կանոնների ու կազմակերպիչների հետ: Այն նախատեսված է իրավաբան ուսանողների, իրավաբանների և Ջեսափի մրցույթով բոլոր հետաքրքրվողների համար: Այն նվիրվում է Հայաստանում «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի կազմակերպման հինգերորդ տարեդարձին և նպատակ ունի հայտնելու կազմակերպիչների երախտագիտությունը բոլոր այն բարեկամներին, գործընկերներին ու հովանավորներին, ովքեր այս կամ այն կերպ աջակցել են մրցույթի կազմակերպմանը: