«Դատական համակարգ. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները»

Սույն գրքույկն ընդգրկում է 2005 թվականի հուլիսին կայացած «Դատական համակարգ. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական գիտաժողովի 5 լավագույն զեկույցները: Զեկույցներում երիտասարդ իրավաբաններն անդրադարձել են դատական համակարգում առկա և դատարանների գործունեության հետ կապված խնդիրներին, համապատասխան իրավական ակտերի թերություններին և բացթողումներին, ինչպես նաև ներկայացրել իրենց կարծիքներն ու առաջարկություններն օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ: