Միջազգային իրավունքի մրցույթ-դատախաղ

Երևան

2009թ.-ի փետրվարի 7-ին և 8-ին կկայանա «2009թ. Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան բանավոր մրցափուլը: Փետրվարի 7-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:30-ը, և փետրվարի 8-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:30-ը Երևան քաղաքի ՄալաթիաՍեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կկայանան մրցույթի բանավոր նախնական և կիսաեզրափակիչ  մրցափուլերը, իսկ փետրվարի 8-ին ժամը 15.00-ին ՀՀ վճռաբեկ դատարանում կկայանա մրցույթի հայաստանյան մրցափուլի եզրափակիչ փուլը:

 

Դատախաղ-մրցույթի այս տարվա թեման վերաբերում է «Ապաստանի տրամադրում գործողության» առնչությամբ ծագած տարաձայնություններին: Թիմերը, ներկայացնելով երկու երկրներ, փորձելու են միջազգային դատարանի առջև հիմնավորել՝ թե արդյո՞ք մարդու իրավունքների պաշտպանության և ապաստանի տրամադրման ընթացքում առաջացած որոշակի գործողություններ հանդիսանում են միջազգային իրավունքի խախտում: Բանավոր մրցափուլում հաղթող թիմը 2009թ.-ի մարտի 22-28-ը Վաշինգթոնում կմասնակցի մրցույթի միջազգային փուլին:

«Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթն անցկացվում է 1959թ.-ից՝ աշխարհի շուրջ 90 երկրներում՝ Իրավաբան Ուսանողների Միջազգային Ասոցիացիայի (ILSA) կողմից: Ամեն տարի մրցույթին մասնակցում են աշխարհի շուրջ 600 իրավաբանական դպրոցների և բուհերի թիմեր: Հայաստանում մրցույթն անցկացվում է 9-րդ անգամ:

Մրցույթի գրավոր աշխատանքները և բանավոր մրցափուլեը գնահատելու համար՝ որպես մրցույթի դատավորներ, հրավիրվել են միջազգային իրավունքի մասնագետներ՝ ճանաչված իրավաբաններ, դատավորներ, փաստաբաններ:

Մրցույթին կհաջորդի հանդիսավոր մրցանակաբաշխությունը՝ թիմերի և ջեսափականների մասնակցությամբ: Այն տեղի կունենա ՀՀ Վճռաբեկ դատարանում՝ ժամը 16:30:

Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի իրավաբանական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը: Մրցութի հայաստանյան մրցափուլի հովանավորն է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Մրցույթի աջակիցն է ՀՀ Դատական դեպարտամենտը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել մրցույթի ազգային կառավարիչ Արփինե Եղիկյանին.

հեռ.՝ 540199; ֆաքս՝ 580299; հասցե` Նալբանդյան 7, բն. 2; վեբ կայք՝ www.jessup.ayla.am; էլ. փոստ [email protected]

Կատարող՝ Նարինե Կարապետյան, հեռ. 540199; էլ. փոստ [email protected]