Ներկայացվել է ՏԶՀԿ ՀԿՑ Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցը․Հայաստանի տրվել են նոր հանձնարարականներ

2018 թվականի հոկտեմբերի 26-ին Երևանում ներկայացվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի (ՀԿՑ) Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի՝ Հայաստանի վերաբերյալ մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցը։

Զեկույցը ներկայացվել է պետական և հասարակական հատվածի շուրջ 3 տասնյակ ներկայացուցիչների, որոնց շարքում էին Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետներ Սյուզաննա Սողոմոնյանը և Մարատ Ատովմյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետներ Մարիամ Զադոյանը և Քարլ Ուլբրիխտը։

Զեկույցում ներառված են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի գրանցած հաջողություններն ու առկա խնդիրները: Մասնավորապես, առանձնացվել է հանրային ծառայության և քաղաքացիական ծառայության ոլորտների օրենսդրությանմշակումը, Էթիկայի և շահերի բախման ոլորտի օրենսդրական բարեփոխումները, ապօրինի հարստացման քրեականացումը,Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը, ազդարարման համակարգի ստեղծումը, իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը գնումների ոլորտում: Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանի հանձնարարականների կատարողականները, ինչպես նաև ՏՀԶԿ Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի կողմից Հայաստանին տրված նոր հանձնարարականները։