Միջնորդ վեճեր քաղաքացիների և հանրային իշխանության միջև․ քաղհասարակության ներկայացուցիչներին Լենկա Ագապի Հորա Ադեման ներկայցրել է Նիդերլանդների փորձը

Այսօր՝ հուլիսի 3-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Երևանի քաղհասարկության ինկուբատորում Ամստերդամի համալսարանի պրոֆեսոր Լենկա Ագապի Հորա Ադեման դասախոսություն կարդաց «Միջնորդ վեճեր քաղաքացիների և հանրային իշխանության միջև. Նիդերլանդների փորձը» թեմայով:

Լենկա Ագապի Հորա Ադեման նշեց, որ քաղաքացիները Նիդերլանդներում ցույցեր են անցկացնում տարբեր խնդիրների վերաբերյալ, սակայն  դրանք այնքան խաղաղ չեն անցնում՝ ինչպես Հայաստանում։ «Ցույցերը կարող են հասնել անգամ վանդալիզմի, իսկ իշխանությունների հասցեին, հրապարակավ, սեռական բնույթի հայհոյանքներ են հասցնում»,-ասաց նա։

Նրա խոսքով, հանրային իշխանության և քաղաքացիների միջև հարկավոր է ճիշտ բանակցություններ կազմակերպել, ինչը հնարավոր է լինում միայն լսելով երկու կողմերի կարծիքները, առաջարկությունները, մտահոգությունները։

Հորա Ադեման անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած թաշյա հեղափոխությանը, որին մեծ մասնակցություն են ունեցել նաև երիտասարդները։ «Այժմ նրանք մեծ փոփոխություններ անելու հնարավորություն ունեն և այժմ Հայաստանի համար կարևոր ժամանակաշրջան է»,-նշեց նա։