Մեկնարկեց ՔՀԿ-ների կարողությունների զարգացման կրթական նոր ծրագրի երկրորդ փուլը

Հայաստանի ամերիկյան համալսարանում շարունակվում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված կրթական հավաստագրային ծրագիրը։ Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մեկնարկեցին ՔՀԿ-ների երկրորդ խմբի դասընթացները, որոնց մասնակցում է 15 ՔՀԿ ներկայացուցիչ՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերից և Երևանից։

Կրթական ծրագիրն իրականցվում է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Նպատակը Հայաստանում քաղհասարակության շրջանում կայուն և արդյունավետ հմտությունների զարգացումն է՝ երկխոսություն սկսել կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

Մասնակիցների համար ծրագիրը և սպասվող 5-օրյա դասընթացը ներկայացրեց Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ) գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը․ «Մոտ 200 դիմորդներից 100-ն են ընտրվել։ Սա լուրջ հնարավորություն է գործընկերային հարաբերությունների ստեղծման համար, ինչը թույլ կտա հետագայում միասին կոալիցիաներ/ ցանցեր ստեղծելու և ավելի մեծ ներուժով աշխատելու և ազդեցիկ լինելու հանրային քաղաքականությունների մշակման հարցում»։

Դասընթացի ավարտին ՔՀԿ ներկայացուցիչներին բուհի կողմից կտրվեն ավարտական հավաստագրեր:

Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: