2016թ. դեկտեմբերի 15-ից Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսական աջակցությամբ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Իրավաբանների հայկական ասոցիացիան և Եվրոպական բիզնես ասոցիացիան իրականացնում են «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել գործարար անդամակցության վրա հիմնված կազմակերպություններիև բիզնես ասոցիացիաների ազդեցությունը՝ ՓՄՁ ոլորտի բարեփոխումները խթանելու համար:
Ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիան ՓՄՁ-ներին մատուցում է անվճար իրավաբանական խորհրդատվություն Երևանում, Գավառում, Գյումրիում Կապանում և Վանաձորում: Խորհրդատվությունը մատուցվելու է բիզնես ոլորտի, մասնավորապես` հարկային, մաքսային, լիցենզիաների և թույլտվությունների, ազատ տնտեսական մրցակցության, հանրային գնումների և այլ ոլորտային խնդիրների և կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ: