Հակակոռուպցիոն կոալիցիայի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության միջև կնքվել է Համագործակցության հուշագիր. vesti.am

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության միջև երեքշաբթի օրը Համագործակցության հուշագիր է կնքվել: Այն Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անունից ստորագրել է Կոալիցիայի համակարգող Կարեն Զադոյանը, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անունից՝ կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը:

Հուշագրի նպատակն է միավորել կողմերի ջանքերը՝ նպաստելու Հայաստանում քաղաքական և վարչական կոռուպցիայի նվազեցմանը, աջակցել ՀՀ-ում արդյունավետ պետական կառավարման համակարգի զարգացմանը, բարձրացնել հասարակության հակակոռուպցիոն ընկալման և իրազեկության մակարդակը, նպաստել հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը:

Մանրամասները սկզբնաղբյուրում