Ավարտվեց “Փաստաբանությունը, ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” թեմայով հանրապետական 2-րդ գիտաժողովի գրանցման փուլը

2005թ.-ի փետրվարի 28-ին` ժամը 17-ին ավարտվեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Իրավաբան ուսանողների բաժանմունքի կողմից կազմակերպվող “Փաստաբանությունը, ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” թեմայով հանրապետական 2-րդ գիտաժողովի գրանցման փուլը: Գիտաժողովին մասնակցելու հայտեր են ներկայացրել Երևան քաղաքի և ՀՀ մարզերի (այդ թվում` Գյումրի, Վանաձոր, Գավառ, Գորիս և Կապան քաղաքների) 17 իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների 43 իրավաբան ուսանողներ:
Գիտաժողովին մասնակցելու համար գրանցված իրավաբան ուսանողները մինչև 2005թ.-ի մարտի 25-ի ժամը 17-ը պետք է իրենց գրավոր զեկույցները ներկայացնեն ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակ կամ ՀԵԻԱ-ի համապատասխան մարզային մասնաճյուղեր: