Տեղի ունեցավ ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի խորհրդի հերթական նիստը

2005թ.-ի մարտի 15-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Իրավաբան ուսանողների բաժանմունքի խորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվեցին բաժանմունքի գործունեության հետ կապված մի շարք հարցեր: Նիստի ընթացքում նախ ներկայացվեց Իրավաբան ուսանողների բաժանմունքի խորհրդի նոր կազմը և 2004-2005 թվականների ընթացքում ԻՈՒԲ-ի կողմից իրականացված գործունեությունը: Այնուհետև քննարկվեցին անդամության և անդամավճարների հետ կապված մի շարք խնդիրներ և ԻՈՒԲ-ի ապագա ծրագրերի հետ կապված հարցեր: Մեծ ուշադրություն դարձվեց հատկապես “Իրավաբան ուսանող” լրատուի հրատարակման և տարածման հարցին, մշակվեց բաժանմունքի առաջիկա գործունեության պլանը:
Նիստի ավարտին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը 2004 թվականի նոյեմբերի 25-ին կայացած “Սահմանադրական բարեփոխումները ՀՀ-ում” թեմայով հանպետական առաջին գիտաժողովի նյութերի ժողովածուի հնգական օրինակներ հանձնեց այդ զեկույցների հեղինակներին: