Մասնակցություն իրավական սոցիալականացման համաժողովին

2004թ.-ի ապրիլի 27-ին ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը և կազմակերպության անդամ Գևորգ Գյոզալյանը “Փրոջեքթ Հարմոնի” կազմակերպության հայաստանյան գրասենյակի հրավերով Երևանի Հրազդան հյուրանոցում մասնակցեցին “ԶԱՆԳ” Հայաստանի իրավական սոցիալականացման ծրագրի շրջանակներում անցկացված համաժողովին: Համաժողովի ընթացքում ներկայացվեց իրավական սոցիալականացման դասընթացների “Իրավական խճանկար” ձեռնարկի նախնական տարբերակը: “ԶԱՆԳ” ծրագիրն իրականացվում է “Փրոջեքթ Հարմոնի” կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից 2003թ.-ի սեպտեմբերից և ֆինանսավորվում է ԱՄՆ պետդեպարտամենտի “Թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահպանման հարցերով միջազգային բյուրոյի” կողմից: Համաժողովին մասնակցեցին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, ՀՀ ոստիկանության, ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ԶԼՄ-ների, տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: