Ռադիոհաղորդում նվիրված “Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց, զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգերին”

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման նախարարության և ՀՀ Կառավարության կողմից իրականացվող “Հայաստանի հանրային սեկտորի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում, որպես վերը նշված ծրագրի իրականացման կոնսորցիումի տեղական գործընկեր իրականացնում է “Տեղեկատվության տարածում” ենթածրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է հեռարձակել 16 ռադիոհաղորդումներ նվիրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության ու կրթության և գիտության նախարարությունների կողմից մատուցվող հանրային ծառայություններին: 2004թ.-ի մայիսի 21-ին “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում Հայաստանի հանրային ռադիոընկերության եթերով հեռարձակվեց չորրորդ ռադիոհաղորդումը նվիրված “Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց, զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգերին”: Ռադիոհաղորդման ընթացքում հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց, զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգերի վերաբերյալ պարզաբանումներ ու տեղեկատվություն տրամադրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների ու տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը: