Սեմինար “Տեղեկատվության տարածում”

2004 թ. սեպտեմբերի 25-26-ին ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի համանախագահ Լյուդվիգ Դավթյանը մասնակցեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կողմից Ծաղկաձորում կազմակերպված “Տեղեկատվության տարածում” թեմայով սեմինարին: Սեմինարի ընթացքում մշակվեցին տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման հիմնական չափանիշները, տրամադրվող տեղեկությունների համար համապատասխան գումարի գանձման կարգն ու չափերը, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների դերը տեղեկատվության ազատության զարգացման գործում: