Loading...
row-start col-md-12 #top-section top-section new-section

Հայեցակարգ “ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը` միջազգային փորձի ներքո” կառավարություն-քաղաքացիական հասարակություն փորձագիտական միջազգային համաժողով

Նախապատմություն

Սկսած 2003 թ․-ից՝ Հայաստանի կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը համարել է առաջնահերթություն և հիմնադրել ինստիտուցիոնալ շրջանակներ կոռուպցիան կրճատելու նպատակով։ Այս տարիների ընթացքում Հայաստանը մի շարք միջազգային իրավական գործիքներ է կիրառել և ընդունել է երեք հակակոռուպցիոն ռազմավարություններ և դրանց իրականացման գործողությունների ծրագրեր։ Չնայած որ երկրի ջանքերը, մասնավորապես, հանգեցրել են առաջխաղացման միջազգային չափորոշիչների հետ ազգային օրենսդրության համապատասխանեցման և իշխանության բոլոր երեք ճյուղերում էլ․ համակարգերի առաջխաղացման հարցերում, զանազան հետազոտությունների տվյալները, այնուամենայնիվ, ցույց են տալիս, որ Հայաստանում կոռուպցիոն դեռևս էնդեմիկ է և որ երկրին անհրաժեշտ է թարմացնել իր ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում։

2018 թ․ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն սկսել է համապարփակ բարեփոխումներ հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ ներառյալ հանրային ոլորտը և կոռուպցիայի դեմ պայքարը, կառավարման համակարգերի ուժեղացումը, քաղաքացիների մասնակցության համար մասնակցային մեխանիզմների ստեղծումը և այլն։ Կոռուպցիայի դեմ պայքարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի  նշանաբառերից է,  և նոր կառավարությունը հաստատել է իր ամուր քաղաքական կամքը՝ կրկին ձևավորելու կոռուպցիայից զուրկ Հայաստանի ողջ սոցիալական և քաղաքական կառուցվածքը։ Հայաստանում հանրային կարծիքի ուսումնասիրությունը՝ անցկացված Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից 2018 թ․ ամռանը, ցույց է տալիս հանրային աջակցության աստիճանը։ Մասնակիցների 82 տոկոսը դրականորեն է դիտարկում փոփոխությունը կառավարությունում, իսկ 81 տոկոսը հավատում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը բարելավվել է վերջին վեց ամիսների ընթացքում։

Թավշյա հեղափոխությունից առաջ Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան համատեղ պայքարեցին և հաջողության հասան Հայաստանում հետևյալ կարևոր օրենդրական բարեփոխումների անցկացման հարցում․

  • 2016 թ․ դեկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն քվեարկեց ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագծի օգտին, և այն ուժի մեջ մտավ 2017 թ․ հուլիսի 1-ին։
  • 2016 թ․ դեկտեմբերի 16-ին ընդունվեց «Գնումների մասին» նոր օրենքը, որը ներառում էր իրական սեփականատերերի մասին նորմը։
  • 2017 թ․ հունիսի 28-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն քվեարկեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ազդարարման համակարգի մասին օրինագծերի, ինչպես նաև հարակից օրինագծերի օգտին։  
  • Բիզնեսի ոլորտում 117 առաջարկություն է ներկայացվել ՀՀ կառավարությանը՝ ուղղված կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը հարկային, մաքսային, հանրային գնումների, ազատ տնտեսական մրցակցության, լիցենզիաների և թույլտվությունների ոլորտում, սեփականությունը գերակա շահ դարձնելու և համակարգային բիզնես բարեփոխումների գործընթացներում, այս առաջարկությունների մեծ մասը ընդունվեցին կառավարության կողմից։

Հանրության աջակցությունը հակակոռուպցիոն պայքարին ցանկացած երկրում՝ ներառյալ Հայաստանը, կարևոր է երկու պատճառներով։ Առաջին կարճաժամկետ պատճառն այն է, որ Հայաստանը, ինչպես և ցանկացած այլ երկիր, ոչ մի արդյունքի չի հասնի այս պայքարում, քանի դեռ կառավարությունը չստանա  հուսալի տեղեկություններ համայնքներից և հանրությունից։ Երկրորդ՝ ավելի երկարաժամկետ, պատճառը կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության ճշմարիտ նշանն է՝ այն աստիճանը, որքանով կփոխվի քաղաքացիների վերաբերմունքը։  

Հիմնավորում

Ներկայումս ՀՀ կառավարությունը պատրաստվում է մեկնարկել 2019-2022 հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը, և այն ուղին, որով այն կգնա, կարող է դառնալ որոշիչ կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու կամ ձախողվելու հարցում։ Լուրջ առաջխաղացման հնարավորություններն իրատեսական են՝ կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարում վճռականության մակարդակի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և երիտասարդական խմբերի ավելի մեծ ակտիվության շնորհիվ։   

Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի շուրջ առցանց քննարկումներ են ընթացել www.e-draft.am կայքում (սա Արդարադատության նախարարության միասնական կայքն է իրավական ակտերի նախագծերի հրապարակման համար) և քաղհասարակության հետ աշխատանքային քննարկումների ընթացքում։ Իրավաբանների հայկական ասոցիացիան վերջերս հանդես է եկել ՀՀ 2019-2022 հակակոռուպցիոն ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը վերանայելու նախաձեռնությամբ։ Առաջարկված փոփոխությունների մի մասը ընդունվել և ներառվել է նախագծում։

Ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագծի բարելավմանն ուղղված առաջարկությունները, որոնք առաջ են եկել քննարկումների ընթացքում, ներառում են՝ արդյունքների և քաղված դասերի վերլուծությունը, մշտադիտարկման և գնահատման համակարգի ուժեղացումը, դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիական ներգրավվածության ուժեղացումը՝ ստեղծելով ավելի ամուր կապ առաջարկվող գործողությունների և  2018 թ․ հուլիսի ՏՀԶԿ 4-րդ փուլի մշտադիտարկման զեկույցում ներկայացված առաջարկությունների միջև՝ https://www.oecd.org/corruption/acn/OECD-ACN-Armenia-4th-Round-Monitoring-Report-July-2018-ENG.pdf։

 

Քաղաքական կամքի և լայն տարածված հանրային աջակցության առկայության դեպքում Հայաստանին անհրաժեշտ է ամրապնդել ինստիտուցիոնալ մեխանիզմները և համակարգերը՝ ապահովելու իրավապահ գործունեության, կոռուպցիայի կանխարգելման միջոցառումների և հակակոռուպցիոն կրթության արդյունավետությունը, անհանդուրժողականությունը կոռուպցիայի հանդեպ։ Դրան հասնելու համար՝ կարիք կա կիրառելու հուսալի հակակոռուպցիոն ռազմավարություններ և կարգավորումներ, ամրապնդելու հակակոռուպցիոն հաստատությունների մանդատները և կարողությունները, ինչպես նաև քննչական քաղաքականությունները, ուժեղացնելու կառավարության կարողությունը՝ ներգրավելու քաղհասարակությանը և քաղաքացիներին՝ ամենաշահագրգիռ և ամենաօրինական խաղացողներին, հակակոռուպցիոն ծրագրերում և այլն։ Այս հակակոռուպցիոն որոնումներն արդյունավետ դարձնելու համար կառավարությունը նույնպես կարիք ունի՝ օգտագործելու հակակոռուպցիոն «պահապանների» կարողությունը՝ քաղաքացիական հասարակության հաստատություններ, think tank-եր, ՀԿ-ներ, ԶԼՄ-ներ և այլն, անկախ մշտադիտարկման և գնահատման ու ազդեցության գնահատման համար։ Սա, իր հերթին, կբարելավի պետական ոլորտի հաշվետվողականությունը, թափանցիկությունը և բարեխղճությունը, դրականորեն կազդի հակակոռուպցիոն միջոցների նկատմամբ հանրության վստահության վրա և կիջեցնի հանդուրժողականության մակարդակը կոռուպցիայի դրսևորումների նկատմամբ։

Համաժողովի նպատակները

Հայաստանում հակակոռուպցիոն համաժողովի կազմակերպումն արդիական է և կարևոր, քանի որ ՀՀ կառավարությունը վերջնականացնում է ՀՀ 2019-2022 հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, ինչպես նաև ընթանում են կառավարություն-հանրություն ձևաչափով լայն քննարկումներ այն անկախ հակակոռուպցիոն գործակալության մոդելի շուրջ, որը Հայաստանը պետք է ընդունի՝ երկրի իրավական և ինստիտուցիոնալ շրջանակներին համապատասխան։  

Համաժողովի հիմնական նպատակն է քննարկել այն անհրաժեշտ քայլերը, որոնք թույլ կտան Հայաստանին՝ թռիչքաձև զարգացնելու իր հակակոռուպցիոն բարեփոխումները։  

Համաժողովն ունի չորս խումբ նպատակներ՝

  1. Քննարկել հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը և ներկայացնել հստակ առաջարկություններ դրա բարելավման համար,
  2. Ներկայացնել աշխարհում գոյություն ունեցող անկախ հակակոռուպցիոն գործակալությունների/մարմինների տարբեր մոդելներ և ուրվագծել ՀՀ համատեքստին ամենաբնորոշ մոդելի անհրաժեշտ բաղադրիչները,
  3. Ներկայացնել հակակոռուպցիոն պայքարի միջազգային փորձը՝ կապված իրավապահ գործունեության, ակտիվների վերականգնման, կոռուպցիայի կանխարգելման և հակակոռուպցիոն կրթության հետ՝ հակակոռուպցիոն մարմնի, ազդարարման համակարգի, իրական սեփականատերերի և հակակոռուպցիոն համապատասխանության սպեկտրի միջով,
  4. Մեկտեղել Հայաստանի հիմնական հակակոռուպցիոն շահակիցների տարբեր տեսակետները՝ ներառյալ կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը, մասնավոր ոլորտին և միջազգային գործընկերներին՝ շարունակելու համար երկրում կոռուպցիայի դեմ պայքարի շարժման թափը։

 

Համաժողովը կազմակերպվում է ՀՀ արդարադատության նախարարության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) հետ համագործակցությամբ։ Համաժողովը կհամախմբի տեղական և միջազգային հակակոռուպցիոն մասնագետների և փորձագետների, ինչպես նաև կառավարության, քաղհասարակության, մասնավոր ոլորտի և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչը նույնպես ընդգծում է կոռուպցիայի դեմ համախմբված և համաձայնեցված գործողությունների կարևորությունը։

Ակնկալվող արդյունքներ

Հիմնվելով վերոնշյալ առաջնահերթությունների և նախորդ փուլերում տեղի ունեցած քննարկումների վրա՝ համաժողովը կրկին կկենտրոնանա Հայաստանի հակակոռուպցիոն շարժման «ինչ»-ի և «ինչպես»-ի վրա հետևյալ եղանակներով՝

  • Հաշվի առնելով միտումները և մարտահրավերները կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, ինչպես նաև Հայաստանի ընդհանուր զարգացման համատեքստում,
  • Կիսվելով լավագույն միջազգային փորձով և քաղված դասերով՝ կապված համակցված մոտեցմամբ հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակման և իրականացման, անկախ հակակոռուպցիոն համակարգերի և մարմինների հիմնադրման, ինչպես նաև իրավապահ և կանխարգելիչ գործունեության հետ,
  • Ներկայացնելով առաջարկություններ՝ տարբեր մակարդակներում կոռուպցիայի գնահատման, չափման և կանխարգելման համար,
  • Մշակելով ճանապարհային քարտեզ՝ Հայաստանում կոռուպցիան կանխարգելելու և դրա դեմ պայքարելու գործում հիմնական շահակիցների արդյունավետ ներգրավման նպատակով,
  • Համաժողովին հաջորդող զեկույցում առաջարկելով հստակ առաջարկներ ապագա գործողությունների վերաբերյալ։

row-end col-sm-12 col-md-5 top-80
col-sm-12 col-md-5 top-80 row-end
row-start col-xs-12 center colour-section row-end

Գրանցում

17-18 ապրիլի, 2019, «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը` միջազգային փորձի ներքո»
կառավարություն-քաղաքացիական հասարակություն փորձագիտական միջազգային համաժողով

Գրանցվել հիմա