Loading...

Զեկուցողներ

*Բանախոսների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է օրակարգում նախատեսված զեկույցներին համապատասխան:

Մարիամ Գալստյան, ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ

Մարիամ Գալստյանն աշխատում է Արդարադատության նախարարությունում՝ սկսած 2014 թվականից: Նա, որպես Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ, պատասխանատու է կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության մշակման և բոլոր միջազգային ոլորտային գործընկերների հետ համագործակցելու համար: Նա նաև ԳՐԵԿՈ-ի, ՏՀԶԿ-ի հակակոռուպցիոն ցանցի պատվիրակության անդամ է և ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի կառավարական փորձագետ: Նախքան դա, Մարիամ Գալստյանն աշխատել է առողջապահության նախարարությունում, այնուհետև եղել է արդարադատության նախարարի տեղակալի օգնական: Կրթությամբ իրավաբան է: Մարիամն ավարտել է նաև Ֆլեթչերի իրավագիտության և դիվանագիտության դպրոցը:

Անգա Թիմիլսինա, ՄԱԶԾ Գլոբալ հակակոռուպցիոն նախաձեռնության ծրագրի խորհրդական

Անգան Թիմիլսինան իրականացնում է ՄԱԶԾ «Կոռուպցիայի դեմ պայքարը խաղաղասեր և ներառական հասարակությունների համար» ծրագրի ընդհանուր վերահսկողությունը։ Անգան ավելի քան 40 երկրների տրամադրել է կառավարման և տեխնիկական հակակոռուպցիոն աջակցություն և համակարգում է ՄԱԶԾ-ի հակակոռուպցիոն աշխատանքը աշխարհի մակարդակով։ Անգան Նեպալում աշխատում է զանազան հասարակական կազմակերպությունների հետ։ Նախկինում աշխատել է RAND Corporation-ում՝ շատ զարգացող երկրներում հետկոնֆլիկտային վերակառուցման խնդիրներից մինչև առողջապահական և կրթական բարեփոխումների վրա։ Անգան ավարտել է Փարդե RAND-ի քաղաքականությունների վերլուծության ասպիրանտուրան և Ճապոնիայի միջազգային համալսարանի միջազգային զարգացման մագիստրատուրան։

 

Կարեն Զադոյան, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող

Կարեն Զադոյանը մասնագիտությամբ իրավաբան է, 1995թ.-ին հիմնադրել և ներկայումս հանդիսանում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահը: 2014 թվականին գործընկեր ՔՀԿ-ների հետ հիմնադրել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, հանդիսանում է Կոալիցիայի քարտուղարության համակարգողը։ 2008թ.-ից ստեղծել և ղեկավարում է Հայաստանի հակակոռուպցիոն կենտրոնների ցանցը, 2012թ.-ից գործող Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքի ստեղծման գաղափարի հեղինակն է: 2015թ-ին հիմնադրել և ղեկավարում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը։ Կարեն Զադոյանը Հայաստանի Հանրապետությունում 2016-2017 թվականներին իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումների նախաձեռնողն ու ճանապարհային քարտեզի հեղինակն է:

Սոնա Այվազյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն

Սոնա Այվազյանը ԹԻՀԿ-ի հիմնադիր անդամներից է: Նա ընդգրկվել է կազմակերպության ծրագրային գործունեությունում 2002թ.-ին: Սոնան ԹԻՀԿ գործադիր տնօրենն է 2016թ. սեպտեմբերից: Նա կազմակերպության նախագահն է եղել 2010 թ. վերջից մինչև 2012 թ․: Ներկայումս նա նաև ղեկավարում է կազմակերպության գործունեությունը ընտրությունների, հանրային գույքի կառավարման և մարդու իրավունքների ոլորտներում: Նախքան ԹԻՀԿ թիմին միանալը` Սոնան աշխատել է որպես շրջակա միջավայրի քաղաքականության փորձագետ ԱՄՆ ՄԶԳ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ բնապահպանական ծրագրերում: Նա ավելի քան 10 հրապարակումների հեղինակ ու համահեղինակ է: Սոնան ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, այնուհետև ստացել է քաղաքագիտության մագիստրոսի կոչում Հայաստանի ամերիկյան համալսարանում և շրջակա միջավայրի միջազգային քաղաքականության մագիստրոսի կոչում ԱՄՆ-ի Մոնտերեյի միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտում:

 

Սուրեն Քրմոյան, ՀՀ փոխվարչապետի խորհրդական

Սուրեն Քրմոյանը ՀՀ փոխվարչապետի խորհրդականն է՝ սկսած 2019 թվականի մարտից: Նա հանդիսանում է ԳՐԵԿՈ-ի պատվիրակության ղեկավար, ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կիրառման վերանայման 2-րդ փուլի ազգային փորձագետ: Սուրեն Քրմոյանը, նախկինում լինելով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, համակարգել է հակակոռուպցիոն քաղաքականության մշակման գործընթացը և ներկայացրել է Հայաստանը բոլոր միջազգային ոլորտային կազմակերպություններում: Սուրեն Քրմոյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, հանդիսանում է 45 գիտական հոդվածների, առողջապահական իրավունքի հարցերով գրքերի և ուսումնական ձեռնարկների հեղինակ և համահեղինակ:

 

Աիդա Արությունովա, ՄԱԶԾ Գլոբալ հակակոռուպցիոն նախաձեռնության ծրագրի ղեկավար

Աիդա Արությունովան աշխատում է ՄԱԶԾ Գլոբալ հակակոռուպցիոն նախաձեռնությունում 2010 թ․-ից։ Ներկայումս նա ղեկավարում է ՄԱԶԾ «Կոռուպցիայի դեմ պայքարը խաղաղասեր և ներառական հասարակությունների համար» ծրագիրը ՄԱԶԾ Սինգապուրի գլոբալ քաղաքականության կենտրոնում։ Նա ղեկավարում է ծրագրի գործողությունները, որոնք կապված են թափանցիկության, հաշվետվողականության և կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքի հետ։ Աիդան տարվա կտրվածքով աշխատում է մոտավորապես 40 ՄԱԶԾ երկրների գրասենյակների հետ և կապ է հաստատում գործընկերների հետ, ինչպիսիք են՝ U4, Integrity Action, Transparency International և այլն։ Արությունովան զարգացման և հումանիտար խնդիրների վրա աշխատելու 18 տարվա փորձ ունի։ Նախկինում նա ղեկավարել է հակակոռուպցիոն ծրագիր ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակում և աշխատել է Եվրոպական միությունում՝ որպես Հայաստանի կառավարության տեղական խորհրդական հակակոռուպցիոն, թափանցիկության և հաշվետվողականության հարցերով։ Արությունովան նաև աշխատել է Հռոմում ՄԱԿ-ի պարենի և գյուղանտեսության կազմակերպությունում և ծրագրերի միջինասիական պորտֆելը։ Արությունովան քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանից։    

 

Խաչիկ Հարությունյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հակակոռուպցիոն փորձագետ

Խաչիկ Հարությունյանը համագործակցում է ԹԻՀԿ-ի հետ որպես հակակոռուպցիոն փորձագետ և նրա պարտականությունների մեջ է մտնում ոլորտային հետազոտությունների համակարգումը և անցկացումը, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող առանձին հարցերի ուսումնասիրությունը և նյութերի պատրաստումը, ինչպես նաև ազդարարների հետ ԹԻՀԿ-ի համագործակցության համակարգումը: ԹԻՀԿ-ի հետ նրա համագարծակցությունը սկսվել է 2008-ի վերջից, երբ ընդգրկվել է ԹԻՀԿ կողմից իրականացվող Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի աշխատանքում որպես իրավաբան: ԹԻՀԿ անդամ է 2010թ.-ից: Խաչիկը Ցյուրիխի համալսարանի (իրավագիտության մագիստրոս) և Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջանավարտ է (իրավագիտության մագիստրոս):

 

Հայկ Մովսիսյան, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ

Հայկ Մովսիսյանը հանդիսացել է նաև ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ։ 2017թ.-ին հակակոռուպցիոն առաջնորդներից մեկն էր, ով գործուղվել էր Միացյալ Թագավորություն՝ ուսուցողական հանդիպումների միջոցով օժանդակելու ՀՀ կառավարությանը 2015-2018թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի իրագործմանը։ Հայկը դասավանդում է Հայաստանի արդարադատության ակադեմիայի՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից մշակված դասընթացում, ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի «Իրավապահ մարմինները կոռուպցիայի դեմ» գլոբալ ցանցի անդամ է և ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի վերանայման մեխանիզմի կառավարական փորձագետ: Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, Ջորջ Ս. Մարշալի անվան Անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոնի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքար» ծրագիրը։ Տնտեսագիտական գիտություններ թեկնածու է։

 

Շերվին Մաջլեսսի, Համաշխարհային բանկ/ՄԱԹՀՊԳ գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության (StAR) համակարգողի տեղակալ

Շերվին Մաջլեսսին 2017թ․ հուլիսից հանդիսանում է Գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության համակարգողի տեղակալը (ավագ ֆինանսական ոլորտի մասնագետ/ավագ իրավախորհրդատու)։ Նա ավելի քան 15 տարվա փորձ ունի իրավունքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և լավ կառավարման ոլորտներում։ Մինչև 2015թ․ ապրիլը նա Բագկոկում Հարավարևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՄԱԹՀՊԳ տարածաշրջանային գրասենյակի տեղական հակակոռուպցիոն խորհրդատուն էր։ Մինչ այդ նա ղեկավարել է ՄԱԶԾ հաշվետվողականության և թափանցիկության ծրագիրը Աֆղանստանում՝ Քաբուլում, և ներգրավված է եղել նոր հակակոռուպցիոն մարմնի՝ անկախ համատեղ հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման կոմիտեի ստեղծման մեջ։ Նա աշխատել է ՄԱԹՀՊԳ Նյու Յորքի գրասենյակում և Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակում լավ կառավարման/կոռուպցիոն խնդիրների վրա։ Շերվինը քաղաքացիական իրավունքի դոկտոր է, իրավունքի մագիստրոս է միջազգային տնտեսական իրավունքի ոլորտում (Կանադայի Մաքգիլ համալսարան) և իրավունքի մագիստրոս միջազգային ֆինանսների ոլորտում Հարվարդի իրավաբանական դպրոցում (ԱՄՆ), իրավունքի բակալավր և միջազգային հանրային իրավունքի մագիստրոս Թեհրանի համալսարանում (Իրան)։

 

Սյուզաննա Սողոմոնյան, Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ

Սյուզաննա Սողոմոնյանը իրավաբան է և Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ։ Նա նաև ակտիվ ներգրավվել է Հայաստանում անկախ հակակոռուպցիոն մարմնի մասին այլընտրանքային օրենքի նախագծման աշխատանքներին, ինչպես նաև ազդարարման համակարգի մասին օրինագծի վերանայմանը։ Տիկին Սողոմոնյանը պարբերաբար մշակում է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի խորհրդի նիստերի օրակարգային հարցեր և համակարգում է Հայաստանի հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցի աշխատանքները։ Ս․ Սողոմոնյանը հանդիսանում է նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահը, ինչպես նաև ՀՀ Կառավարության հակակոռուպցիոն փորձագետն էր և այդ կապակցությամբ մշակել է ՀՀ 2015-2018 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության Պետական եկամուտների հավաքագրման ոլորտի իրականացման միջոցառումների հակակոռուպցիոն ծրագիրը։ 2017թ․-ին տիկին Սողոմոնյանը հակակոռուպցիոն առաջնորդներից մեկն էր, ով գործուղվել էր Միացյալ Թագավորություն՝ ուսուցողական հանդիպումների միջոցով օժանդակելու ՀՀ կառավարությանը 2015-2018թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի իրագործմանը։ Ս․ Սողոմոնյանը դասախոսում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում։

Հայկ Մարտիրոսյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ

Հայկ Մարտիրոսյանը համագործակցում է ԹԻՀԿ-ի հետ 2019 թվականից՝ որպես իրավական հարցերով փորձագետ։ Նրա պարտականությունների մեջ է մտնում կազմակերպության գործունեության առանձին ոլորտների մշտադիտարկման և հետազոտությունների մեթոդաբանության մշակումը, փորձագիտական օրենսդրական առաջարկությունների մշակումը և այլ պարտականություններ։ Նախքան ԹԻՀԿ-ին միանալը՝ Հայկն աշխատել է մասնավոր կազմակերպություններում, ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության, հարկային ծառայության համակարգերում, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակում՝ որպես փորձագետ։ Հայկն իրավաբանական գիտությունների թեկնածու է, դասավանդում է ԵՊՀ իրավագիտության, տնտեսագիտության ֆակուլտետներում, դասավանդել է Ֆրանսիական համալսարանում, շուրջ 30 աշխատությունների հեղինակ է։

 

Յարոսլավս Ստրելչենոկս, Լատվիայի հակակոռուպցիոն մարմնի (KNAB) նախկին ղեկավար

Ստրելչենոկսը ունի 16 տարվա փորձ՝ որպես Լատվիայի Հանրապետության Կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի բյուրոյի աշխատակից և ղեկավար կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի, պետական պաշտոնյաների գործողությունների վերահսկման և շահերի բախման կանխարգելման ոլորտներում և այլն։ Ստրելչենոկսն ունի 6 տարվա դասավանդման փորձ Լատվիայի կառավարման պետական դպրոցում։ 2017թ.-ին նա պատրաստել է կրթական ծրագիր և եռօրյա մասնագիտական զարգացման աշխատաժողով է անցկացրել Ղազախստանի Հանրապետության էթիկայի հանձնաժողովի անդամների համար։ Ստրելչենոկսը եղել է ՏՀԶԿ, Եվրոպայի Խորհրդի և ԵԱՀԿ միջազգային հակակոռուպցիոն փորձագետ, այդ թվում՝ ԱՊՀ երկրներում։ 2012-2016թթ․-ին նա GRECO-ում ղեկավարել է լատվիական պատվիրակությունը։ Ստրելչենոկսը մագիստրոսի երկու աստիճան ունի արդարադատության և միջազգային իրավունքի ոլորտներում։ Նա հանդիսանում է «Պետական պաշտոնյաների սահմանափակումները և արգելքները․ սխեմաներ» գրքի հեղինակը։

 

Էդգար Շաթիրյան, Բարձրաստիճան պաշոտանատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ

Էդգար Շաթիրյանը 2015թ․-ից առ այսօր հանդիսանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ։ 2018թ․-ից առ այսօր ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ է։ 2017թ․-ին եղել է Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի անդամ` ձևավորված ՀՀ նախագահի կողմից։ 2016թ․-ից առ այսօր նա Երևանի պետական համալսարանում գործող Իրավագիտություն մասնագիտական խորհրդի անդամ է։ 2010-2017թ․-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ է եղել։ 2004-2010թ.-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս է եղել։ 2007թ․-ին Շաթիրյանը ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական է դարձել, եղել է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության մասնագետ:

 

Էմին Երիցյան, Հայաստանի համայնքների միության նախագահ

Էմին Երիցյանը Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավարն է։ Նա նաև Արևելյան գործընկերության Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսում (CORLEAP) Հայաստանի պատվիրակության ղեկավարն է և վերջինիս համանախագահը։ Երիցյանը նաև հանդիսանում է վարչապետին առընթեր կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ։

 

Արփինե Սարգսյան, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետի պաշտոնակատար

Արփինե Սարգսյանն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ սկսած 2015 թվականից: Ա. Սարգսյանն ընդգրկված է եղել հակակոռուպցիոն քաղաքականության մշակման գործընթացներում՝ մշակելով հակակոռուպցիոն ոլորտի այն նախագծերը, որոնք վերաբերել են քրեական օրենսդրության կատարելագործմանը (ապօրինի հարստացման քրեականացում, «Ազդարարման մասին» օրենք և այլն): Մինչ այդ, Ա. Սարգսյանը եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի օգնական, ինչպես նաև 5 տարի աշխատել է մասնավոր հատվածում: Ներկայումս հանդիսանում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ:

 

Արկադի Սահակյան, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ

2009թ.-ից առ այսօր հանդիսանում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբանը։ Կոռուպցիայի դեմ պայքարը տեսնում է նորարարական մոտեցումների և առաջատար տեխնոլոգիաների համատեղմամբ, որի վառ օրինակը Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ կոնսորցիումով «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում բիզնեսի համար ստեղծված ազդարարման հարթակն է՝ Բիզպաշտպանը։ 2017թ.-ից առ այսօր հանդիսանում է «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  ռազմարդյունաբերության էքսպերտների խումբ» ՍՊԸ տնօրեն: Մինչ այդ Արկադին իրականացրել է վստահորդների շահերի պաշտպանություն ՀՀ դատարաններում, ինչպես նաև հանդիսացել է Երևանի Հյուսիսային համալսարանի ABA/CEELI «Իրավաբանական կլինիկայի» փոխտնօրեն-կոորդինատորը:

 

Դեյվիդ Բլոսս, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաղորդումների ծրագրի (OCCRP-Կովկաս) տարածաշրջանային խմբագիր

Դեյվիդ Բլոսսը Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաղորդումների ծրագիր (OCCRP) Կովկասի տարածաշրջանային խմբագիրն է։ Նա զեկուցում և խմբագրում է լրագրողների և ԶԼՄ կազմակերպությունների կողքին։ OCCRP-ի կոռուպցիոն պատմությունները հիմնված են տվյալների վրա։ OCCRP-ն մասնագիտացված է սահմանների վրա կոռուպցիային հետևելու մեջ։ Միացյալ Նահագներում 25 տարվա լրագրողական կարիերա ունենալուց հետո Բլոսսը նաև աշխատել է Կամբոջայում, Ինդոնեզիայում, Արևելյան Թիմորում, Հնդկաստանում և Լիբիայում։

 

Լիլիա Շուշանյան, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար

Լիլիա Շուշանյանը վերջին 5 տարիների ընթացքում աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում՝ ընդգրկված լինելով հանրային կառավարման բարելավման հարցերին վերաբերող գործընթացներում և համագործակցության ծրագրեր հաստատելով միջազգային այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը, Երևանում բրիտանական դեսպանատունը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը: Այս ընթացքում ղեկավարել է նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագիրը: Հանդիսացել է նաև Բաց կառավարման գործընկերության աշխատանքային խմբի անդամ: Լիլիա Շուշանյանը ղեկավարել է Հայաստանի՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության միջազգային նախաձեռնության անդամակցության ողջ գործընթացը:

 

Մարիամ Զադոյան, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ

Ներկայումս Մարիամ Զադոյանը ղեկավարում է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» և «Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը ՀՀ-ում» ծրագրերը։ Համակարգում է Ազդարարման Բիզպաշտպան հարթակը և հանդիսանում է Փաստաբանների պալատի ներկայացուցիչը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Մրցութային խորհրդում։ Հանդիսացել է ՀՀ արդարադատության նախարարի որոշմամբ ձևավորված՝ հակակոռուպցիոն քաղաքականության մշակմանն ուղղված աշխատանքային խմբերի անդամ: Աշխատել է որպես ազգային փորձագետ հակակոռուպցիոն և մարդու իրավունքների ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերում։ Շուրջ 15 աշխատությունների հեղինակ և համահեղինակ է կոռուպցիայի դեմ պայքարի, լավ կառավարման և մարդու իրավունքների ոլորտներում և դասախոսում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում։ 2018թ.-ին նրան շնորհվել է հակակոռուպցիոն հուշամեդալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից։ Մարիամը նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փոխնախագահն է, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության կրթաթոշակակակիր, գործող փաստաբան և «Իրավական շաբաթ» հաղորդման հաղորդավարը։ Վերապատրաստվել է Ավստրիայի Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայում, սովորում է Սլավոնական համալսարանի իրավաբանության ասպիրանտուրայում, ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանության բակալավրիատը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի Իրավաբանության մագիստրատուրան։

 

Ալեքս Պետկով, ՄԱԹՀՊԳ հակակոռուպցիոն կրթության փորձագետ,  Հակակոռուպցիոն ակադեմիական նախաձեռնություն

2018թ․-ից սկսած՝ Պետկովն աշխատում է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակում (ՄԱԹՀՊԳ)՝ որպես խորհրդատու։ Նախկինում նա աշխատել է Ավստրիայի Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայում, ինչպես նաև Բուլղարական ազգային բանկի կանխիկ սպասարկման ընկերությունում։ Պետկովը ավարտել է Բուլղարիայի մայրաքաղաքա Սոֆիայի Ազգային և համաշխարհային տնտեսագիտության համալսարանի Ազգային և տարածաշրջանային անվտանգության ֆակուլտետի ասպիրանտուրան տնտեսագիտության գծով։

 

Մարատ Ատովմյան, Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ

Մարատ Ատովմյանը 1996թ.-ից աշխատել է պետական, միջազգային, մասնավոր և քաղաքացիական հասարակության կազմակերպություններում: Որպես ազգային և միջազգային փորձագետ աշխատել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՄԿ-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի, Համաշխարհային բանկի, ԵՄ և այլ ծրագրերում: Մարդու իրավունքների, լավ կառավարման, բարեխղճության և կոռուպցիայի վերաբերյալ բազմաթիվ դասախոսություններով է հանդես եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ մի շարք երկրներում, այդ թվում՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում։ Մ. Ատովմյանն Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի, Շվեյցարիայի շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի, ՀՀ փաստաբանների պալատի, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի անկախ փորձագետների խմբի և Հանրային խորհրդի անդամ է:  Իր նախաձեռնությամբ հակակոռուպցիոն և բարեխղճության դասընթացները ներառվել են Հայաստանի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերում և մի շարք բուհերի կրթական ծրագրերում: Մշակել է կրթության ոլորտում հակակոռուպցիոն գործողությունների ծրագիրը: 20-ից ավելի գիտական հոդվածների և 2 մենագրության հեղինակ է:

 

Նարինե Սարգսյան, «Ապագան քոնն է» ՀԿ նախագահ

Նարինե Սարգսյանը 2003թ․-ից «Ապագան քոնն է» ԲՍՀԿ նախագահն է։ 2006թ․-ից մինչ օրս հանդուրժողականության կրթության, իրավագիտակցության բարձրացման, քաղաքացիական կրթության, հակակոռուպցիոն կրթությանն ու դաստիարակությանն ուղղված ծրագրերի տնօրեն է։ 2012թ․-ից մինչ օրս ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի տնօրենն է։ Դպրոցում ոչ ֆորմալ կրթության կազմակերպմանն ուղղված գրքերի նախաձեռնող-հեղինակն է՝ «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» (2010թ.), «Կրթությունը կոռուպցիայի կանխարգելման միջոց» (2011թ.)։  Սովորել է 1981-1985թթ. Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում՝ որպես երգ-երաժշտության ուսուցիչ, մանկավարժ-հոգեբան, իսկ 2007-2012թթ.՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետում՝ որպես իրավագետ-մանկավարժ։

 

Աշոտ Հայրապետյան, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Աշոտ Հայրապետյանն 2004թ.-ի հոկտեմբերից մինչ օրս աշխատում է «Հայաստանի Հանրապետության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (ներկայումս «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ) որպես տնօրեն: Ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի և դոցենտի կոչում: Հանդիսանում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դոկտորանտ, 30-ից ավելի գիտական հոդվածների, 2 մենագրության և 1 ուսումնական ձեռնարկի հեղինակ: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, այնուհետև ԵՊՀ-ում մագիստրոսի աստիճան և միջազգայնագետի որակավորում է ստացել։