ԿԱՐԵՆ ԶԱԴՈՅԱՆՆախագահ

Կարեն Զադոյանը Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահն է:
Նախագահի պաշտոնում ընտրվել է 2020 թ. ապրիլի 30-ին կայացած արտահերթ համաժողովի ժամանակ` չորս տարի ժամկետով: Կարեն Զադոյանը իրականացնում է կազմակերպության ղեկավարումը համաժողովների և խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, նախագծում և ղեկավարում է կազմակերպության կողմից իրականացվող հիմնական ծրագրերը: Նրա 22-ամյա աշխատանքային փորձը ներառում է հանրային և ՔՀԿ-ների կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն և մասնագիտական ոլորտները:
Կարեն Զադոյանը Iravaban.net անկախ մասնագիտացված լրատվամիջոցի ստեղծման գաղափարի հեղինակն ու հիմնադիրն է:
2020 թվականի հունվար ամսից ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ է։
Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավաբանական ֆակուլտետը, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է:

ԱՐՓԻՆԵ ԵՂԻԿՅԱՆխորհրդի քարտուղար

Արփինե Եղիկյանը ԻՀԱ խորհրդի անդամի պաշտոնում ընտրվել է 2020 թ. ապրիլի 30-ին կայացած արտահերթ համաժողովի որոշմամբ՝ չորս տարի ժամկետով:

Արփինե Եղիկյանն ունի մասնագիտական աշխատանքի 11-ամյա փորձ, որը ներառում է փաստաբանական գործունեությունը, աշխատանքը առևտրային և հասարակական կազմակերպություններում: Մի շարք ծրագրերում հանդես է եկել որպես փորձագետ, իրականացրել մոնիթորինգ և իրավական գնահատում, ունի կազմակերպչական և ուսուցման փորձ:

Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավաբանական ֆակուլտետը և ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:

ՄԱՐԱՏ ԱՏՈՎՄՅԱՆԽորհրդի անդամ

Մարատ Ատովմյանը ԻՀԱ խորհրդի անդամի պաշտոնում ընտրվել է 2020 թ. ապրիլի 30-ին կայացած, արտահերթ համաժողովի ժամանակ՝ չորս տարի ժամկետով:
Մ. Ատովմյանը համակարգում է նաև ԻՀԱ կողմից գործարկվող Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի աշխատանքը: Ունի մասնագիտական աշխատանքի 20ամյա փորձ: Աշխատել է պետական, միջազգային և հասարակական կազմակերպություններում: Որպես փորձագետ աշխատել է տարբեր միջազգային ծրագրերում: Մարդու իրավունքների, բարեխղճության, լավ կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ բազմաթիվ դասախոսություններով է հանդես եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան երկրներում: ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի անկախ փորձագետների խմբի անդամ է, Շվեյցարիայի շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի անդամ է:

Զարուհի ՀարությունյանԽորհրդի անդամ

Զարուհի Հարությունյան ԻՀԱ խորհրդի անդամի պաշտոնում ընտրվել է 2020 թ. ապրիլի 30-ն համաժողովի ժամանակ: Ունի 12 տարվա աշխատանքային փորձ: Աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, ԻՀԱ կողմից գործարկվող ‹‹Հայասատնն ընդդեմ կոռուպցիայի›› ծրագրում, ինչպես նաև իրավաբանական գրասենյակներում:
Ունի 8 տարվա դասավանդման փորձ, որի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Համաշխարհային բանկի, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող տարբեր ծրագրերով վերապատրաստել է պետական  մարմինների աշխատակիցներին:    
Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:  
Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավագիտության ֆակուլտետը, այնուհետև հետբուհական կրթություն է ստացել ևս Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ)՝ հոգեբանություն մասնագիտությամբ, իսկ մագիստրոսի կոչումը ստացել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետում:  

ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆխորհրդի անդամ

Կարեն Քոչարյանը ԻՀԱ խորհրդի անդամի պաշտոնում ընտրվել է 2020 թ. ապրիլի 30-ին կայացած արտահերթ համաժողովի որոշմամբ՝ չորս տարի ժամկետով:
Կարեն Քոչարյանն ունի իրավաբանական աշխատանքի ութ տարվա փորձ, որից վեց տարի փաստաբանական գործունեության: Զբաղեցրել է ղեկավար պաշտոններ առևտրային և հասարակական կազմակերպություններում:
Մի շարք ծրագրերում հանդես է եկել որպես փորձագետ, իրականացրել մոնիթորինգ և իրավական գնահատում:
Նա ավարտել է Հայ-Ռուսական(Սլավոնական) Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:

ԱՐՏԱԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆգործադիր տնօրեն

Արտակ Սարիբեկյանը Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրենն է:
Կազմակերպությանը անդամակցում է հիմնադրման պահից։ Գործադիր տնօրենի պաշտոնում կազմակերպության նախագահի հրամանով նշանակվել է 2004թ-ին: Արտակ Սարիբեկյանը կազմակերպում է կազմակերպության առօրյա աշխատանքները:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և հաշվողական մաթեմատիկայի ֆակուլտետը։

Գայանե Գևորգյան

Գայանե Գևորգյանը 2007 թ.-ի դեկտեմբերից հանդիսանում է Հայաստանի իրավաբանների ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղի համակարգողը:
Ավարտել է Երևանի կառավարման համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:
Գայանե Գևորգյանն ունի 13 տարվա իրավաբանական աշխատանքի փորձ, որից 6 տարի փաստաբանական: Դասավանդել է Երևանի կառավարման համալսարանում, Հայբուսակ համալսարանում և Գյումրու Պրոգրեսի համալսարանում:

Ալիսա Չիլինգարյան

Ալիսա Չիլինգարյանը Iravaban.net անկախ, մասնագիտացված լրատվական կայքի խմբագիրն է։ Կայքում աշխատում է 2016 թվականից։
Մինչ այդ աշխատել է «ՊոստՍկրիպտում» մամուլի ակումբում, թղթակցել տարբեր լրատվամիջոցների, աշխատել գովազդային ընկերությունների հետ։
2017-2019 թվականներին եղել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսություն» ծրագրի մեդիա արշավների մասնագետը։

Եվգենյա ՀամբարձումյանԼրագրող

Եվգենյա Համբարձումյանը Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Իրավաբան․net լրատվական կայքի լրագրողն է։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 

Լուսաբանում է իրավական և սոցիալական ոլորտները, դատական գործեր, անդրադառնում է դատաիրավական ոլորտի հիմնախնդիրներին:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 4-րդ հոսքի ունկնդիր է եղել։ Ավարտական աշխատանքը գրել է «Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը Հայաստանում և դրա շրջանակներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը մասնավոր ոլորտում» թեմայով։