Անդամություն

3.1. Կազմակերպության անդամ կարող է դառնալ բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող յուրաքանչյուր անձ, բարձրագույն իրավաբանական կրթություն ստացող յուրաքանչյուր անձ, բարձրագույն կրթություն ունեցող և իրավաբանական կրթություն ստանալ ցանկացող յուրաքանչյուր անձ, որն ընդունում է սույն կանոնադրությունը, իր գործունեությամբ նպաստում է Կազմակերպության կանոնադրական նպատակների իրագործմանը, մուծում է մուտքավճար ու անդամավճար: Կազմակերպության ոչ իրավաբան անդամների թիվը չի կարող գերազանցել Կազմակերպության անդամների ընդհանուր թվի հինգ տոկոսը:
3.2. Գրավոր դիմումի համաձայն Կազմակերպության անդամի անդամագրվելու վերաբերյալ որոշումը կայացվում է Կազմակերպության խորհրդի կողմից` խորհրդի առնվազն երկու անդամների երաշխավորմամբ:
3.3. Կազմակերպությունը վարում է իր անդամների հաշվառումը և պարբերաբար թարմացնում նրանց վերաբերյալ տվյալները: Կազմակերպության անդամների հաշվառում վարելու կարգը և պայմանները սահմանվում է Կազմակերպության խորհրդի կողմից:
3.4. Կազմակերպության անդամը մուծում է մուտքավճար և անդամավճար, որոնց չափերը և գանձման կարգը սահմանվում են Կազմակերպության խորհրդի կողմից:
3.5. Կազմակերպության անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի կամ Կազմակերպության խորհրդի՝ տվյալ անդամին Կազմակերպության անդամությունից հեռացնելու մասին որոշման հիման վրա՝ սույն կանոնադրության 3.7 կետով սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

Եթե ցանկանում եք անդամակցել Կազմակերպությանը, խնդրում ենք լրացնել հայտը։