Մասնաճյուղի մասին

ԻՀԱ-ի Երևանի Հակակոռուպցիոն կենտրոն
ԻՀԱ Երևանյան գրասենյակ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Իրավաբանների հայկական ասոցիացիայի Երևանի մասնաճյուղը հիմնադրվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության 2004 թ.-ի նոյեմբերի 26-ի որոշմամբ, իսկ մինչ այդ, սկսած 2001թ.-ի մայիսի 1-ից, գործել է որպես Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Երևանի ծրագրային գրասենյակ:
Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնը (նախկին անվանումը՝ Երևանի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն) ԻՀԱ-ն գործարկում է 2010թ.-ի օգոստոսի 1-ից` ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ իրականացվող ,Հայաստան ընդդեմ կոռուպցիայիե (նախկին անվանումը՝ ,ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացումե) ծրագրի շրջանակներում:
ԻՀԱ-ի Երևանի մասնաճյուղ
ԻՀԱ-ի Երևանի Հակակակոռուպցիոն կենտրոն
ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2,
Հեռախոս (374 10) 540199
Ֆաքս (374 10) 580299
Թեժ գիծ 08000 11 10
էլ. փոստ [email protected]
Մասնաճյուղի ղեկավար` Դավիթ Աբգարյան
Կենտրոնի համակարգող` Մարատ Ատովմյան:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի Երևանի մասնաճյուղը իր գործունեությունը հիմնականում իրականացնում է հետևյալ երկու ուղղություններով.
– Երևանի բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ՝ անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման և տեղեկատվության տարածման միջոցով,
– Իրավաբանական բուհերի ուսանողների և իրավաբանների մասնագիտական ունակությունների զարգացմանն ուղղված գործունեություն:
Երևանի Հակակակոռուպցիոն կենտրոնը իր գործունեությունը հիմնականում իրականացնում է հետևյալ երեք ուղղություններով.
– Անվճար իրավաբանական ծառայությունների մատուցում քաղաքացիների կոռուպցիոն ռիսկեր պարունակող բողոքներին ամեն օր արձագանքելու նպատակով:
– Հակակոռուպցիոն բնույթի համակարգային և ընթացակարգային բարեփոխումների իրականացում:
– Հակակոռուպցիոն իրազեկության և կրթության ռազմավարության իրականացում:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Երևանի մասնաճյուղը և Երևանի Հակակակոռուպցիոն կենտրոնը անվճար իրավաբանական ծառայություններ է մատուցում Երևանի բնակչությանը:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Երևանի մասնաճյուղի և Երևանի Հակակակոռուպցիոն կենտրոնի կողմից կազմակերպվում են ռադիոհաղորդումներ, հեռուստահաղոդումներ, էլեկտրոնային ԶԼՄ-ներով հեռարձակվող այլ հաղորդումներ` նվիրված բնակչությանն առավել հուզող իրավական, այդ թվում հակակոռուպցիոն թեմաներին:
ԻՀԱ-ի Երևանի մասնաճյուղի և ԻՀԱ-ի Երևանի Հակակակոռուպցիոն կենտրոնի կողմից պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ, դասընթացներ, դատախաղեր, գիտաժողովներ և այլ միջոցառումներ՝ իրավաբանական ու հակակոռուպցիոն թեմաներով:
ԻՀԱ-ի Երևանի մասնաճյուղը և ԻՀԱ-ի Երևանի Հակակակոռուպցիոն կենտրոնը ուսանող և երիտասարդ իրավաբաններին, փաստաբաններին, ինչպես նաև իրավագիտությամբ հետաքրքրվող այլ քաղաքացիներին անվճար հիմունքներով տրամադրում է նաև հետևյալ իրավաբանական ռեսուրսներից օգտվելու հնարավորություն.
– ժամանակակից իրավաբանական գրականություն և իրավաբանական բնույթի տեսանյութեր,
– համակարգիչների և ինտերնետի ծառայություններ,
– ՀՀ օրենսդրության էլեկտրոնային ծրագիր։