Խորացված գիտելիքներ և հետաքրքիր ժամանց. աշնանային դպրոցը կլինի շարունակական

Նոր մոտեցումներ, խորացված գիտելիք և հետաքրքիր ժամանց. 2014 թվականի հոկտեմբերի 16-21-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Հակակոռուպցիոն և բարեխղճության» աշնանային դպրոցը: Այն կազմակերպվել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության Իրավաբան ուսանողների բաժանմունքի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Այս օրերը միայն տեսական գիտելիքների պաշար չէ, որ մասնակիցները ստացան: