«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների դերն ու նշանակությունը ՀՀ իրավական համակարգում» գիտաժողով

Սույն գրքույկը 2010 թվականի դեկտեմբերին կայացած «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների դերն ու նշանակությունը ՀՀ իրավական համակարգում» գիտաժողովի մասնակից իրավաբան ուսանողների զեկույցների ժողովածուն է: Ժողովածուի մեջ զետեղված են ուսումնական նյութեր, որոնք վերաբերվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, դրանից բխող պետությունների պարտավորությունների վերլուծությանը, կարևորագույն նախադեպերին, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ընթացակարգին, դատարանի լիազորություններին և այլն: Գրքույկում տեղ են գտել գիտաժողովի լավագույն 4 մասնակիցների գրավոր զեկույցները: