16-րդ ռադիոհաղորդում նվիրված «Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության ու կրթության և գիտության ոլորտներում կատարված աշխատանքների, այդ թվում հեռարձակված ռադիոհաղորդումների շարքի ամփոփմանը»

Հակիրճ բովանդակություն. “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության ու կրթության և գիտության ոլորտներում կատարված աշխատանքների, այդ թվում հեռարձակված ռադիոհաղորդումների շարքի ամփոփում” ռադիոհաղորդման սկզբում ռեպորտաժ տրվեց “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում կազմակերպված եզրափակիչ սեմինարից, որի ընթացքում ենթածրագրի, այդ թվում հեռարձակված ռադիոհաղորդումների վերաբերյալ իրենց դրական կարծիքները հայտնեցին ՀՀ համապատասխան նախարարությունների, մարզպետարանների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Այնուհետև ենթածրագրի վերաբերյալ ամփոփիչ ելույթներ ունեցան Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և “Հայաստանի հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը, որոնք արդյունավետ ու օգտակար գնահատեցին “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում կատարված աշխատանքները:
Ռադիոհաղորդում