Ռազմավարական պլան 2011-2013

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԵԻԱ) հիմնադրվել է 1995թ-ին՝ նպատակ ունենալով համախմբել կազմակերպության անդամների, համակիրների և նոր սերնդի իրավաբանների ջանքերը՝ աջակցելու Հայաստանի կայացմանը որպես անկախ, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն: Կազմակերպության հիմնադիրներն էին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողներ և երիտասարդ իրավաբաններ, որոնց հիմնական մասը մինչ օրս էլ ակտիվորեն ներգրավված է կազմակերպության գործունեության մեջ: Անցած ժամանակահատվածում կազմակերպությունը իր առաքելությունից և նպատակներից բխող բազմաթիվ աշխատանքներ և ծրագրեր է իրականացրել՝ սպասարկելով մի քանի տասնյակ հազար շահառուների:
Մեծ ուշադրություն է դարձվել ՀԵԻԱ մարզային կառույցների ձևավորմանը: Ներկայումս ՀԵԻԱ-ն ունի հինգ գրասենյակներ և ինը Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններ և ընդունարաններ:
ՀԵԻԱ–ի գրասենյակներ. ՀԵԻԱ կենտրոնական և Երևանի գրասենյակները՝ Երևանում, ՀԵԻԱ Շիրակի մարզային մասնաճյուղի գրասենյակը՝ Գյումրիում, ՀԵԻԱ Լոռու մարզային մասնաճյուղի գրասենյակը՝ Վանաձորում, ՀԵԻԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի գրասենյակը՝ Գավառում, ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղի գրասենյակը՝ Կապանում,
ՀԵԻԱ–ի կողմից գործարկվող հակակոռուպցիոն կենտրոններ. հակակոռուպցիոն կենտրոնը` Երևանում, Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոնը` Գյումրիում, Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնը` Վանաձորում, Տավուշի մարզի հակակոռուպցիոն կենտրոնը` Իջևանում, Արագածոտնի մարզի հակակոռուպցիոն կենտրոնը` Աշտարակում (ընդունարաններ` Ապարանում և Թալինում), Կոտայքի մարզի հակակոռուպցիոն կենտրոնը` Հրազդանում, Արարատի մարզի Շահերի հակակոռուպցիոն կենտրոնը` Արարատում, Վայոց Ձորի մարզի հակակոռուպցիոն կենտրոնը` Եղեգնաձորում, Սյունիքի մարզի հակակոռուպցիոն կենտրոնը` Կապանում:
ՀԵԻԱ անդամների, համակիր անդամների և կամավորների ընդհանուր թիվը ներկայումս հասնում է մոտ 70-ի: Գործուն քայլեր են ձեռնարկվել կազմակերպության նյութատեխնիկական բազայի ամրապնդման և կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնման ուղղությամբ:
Ներկայումս կազմակերպության վերը նշված բոլոր գրասենյակները ապահովված են նորագույն համակարգչային և տեխնիկական ու տեղեկատվական այլ անհրաժեշտ ռեսուրսներով, իրավաբանական գրականությամբ, ՀՀ օրենսդրության համակարգչային բազայով և անհրաժեշտ այլ գույքով: Կազմակերպությանը հաջողվել է Երևան քաղաքում (կազմակերպության կենտրոնական և Երևանի գրասենյակների համար), ինչպես նաև Կապան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում սեփականության իրավունքով ձեռք բերել գրասենյակային տարածքներ:
Տարեց տարի մեծանում են կապերը միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների հետ: 1998 թ.-ից կազմակերպությունն անդամակցում է Երիտասարդ փաստաբանների եվրոպական ասոցիացիային և համագործակցում է դրան անդամակցող տարբեր երկրների կազմակերպությունների հետ: Ակտիվ համագործակցություն է ծավալվել Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների հետ: Կազմակերպությունը ակտիվորեն համակործակցել և/կամ համագործակցում է միջազգային և արտասահմանյան կազմակերպությունների և մարմինների՝ մասնավորապես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, «Կասալս էնդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության, հոլանդական Միջեկեղեցական համագործակցության զարգացման կազմակերպության (ICCO), «ՕՔՍՖԱՄ ՆՈՎԻԲ» հոլանդական ընկերության, «Եվրասիա» հիմնադրամի, «Քորդեյդ» հոլանդական կազմակերպության, Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման դեպարտամենտի, ԵԱՀԿ-ի և Եվրոխորհրդի, գերմանական «GTZ» կազմակերպության, «Քեմոնիքս ինտերնեյշնըլ ինք.» հայաստանյան գրասենյակի, «IFES»-ի, «Փրայս Ուոթերս Հաուզ Քուփերս», Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Փախստականների գործերով Գերագույն Հանձնակատարի հայաստանյան գրասենյակների, Հայաստանում Ամերիկյան դասպանատան, Ագորա Կենտրոնական Եվրոպա (Չեխիա) հասարակական կազմակերպության, Ներքին Սիլեսիայի Համալսարանի, Մշակույթի և կրթության ոլորտների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի (Լեհասատան) և այլ միջազգային ու արտասահմանյան կազմակերպությունների հետ: Կազմակերպությունը փոխգործակցում է տեղական իրավաբանական կազմակերպությունների հետ, այդ թվում ՀՀ իրավաբանական հիմնադրամի, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության, ՀՀ Փաստաբանների պալատի, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ Դատական դեպարտամենտի, ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, տարբեր հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ: Այդուհանդերձ, անհրաժեշտ է առանձացնել, որ 2010 թ.-ի ընթացքում ՀԵԻԱ-ն իր ռազմավարական նպատակների իրականացման ուղղությամբ ակտիվ գործունեություն է ծավալել պետական և տեղական մարմինների հետ համագործակցության կապեր հաստատելու ուղղությամբ: Մասնավորապես, տեղական ինքնակառավարման և պետական ու տարածքային կառավարման մարմինների հետ գործնական հարաբերությունների հաստատման նպատակով ՀԵԻԱ-ն փոխըմբռնման հուշագրեր է կնքել ՀՀ Տավուշի մարզում` Տավուշի մարզապետարանի, Իջևանի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի, Այրումի քաղաքապետարանների, Բագրատաշենի, Տավուշի, Հաղարծինի, Այգեհովիտի գյուղապետարանների հետ, Արագածոտնի մարզում` ՀՀ Արագածոտնի մարզպետարանի, Աշտարակի, Թալինի, Ապարանի քաղաքապետարանների հետ, Կոտայքի մարզում` ՀՀ Կոտայքի մարզպետարանի, Հրազդանի քաղաքապետարանի հետ, Արարատի մարզում` Արարատի մարզպետարանի, Արարատի, Մասիսի, Վեդու քաղաքապետարանների հետ և Վայոց Ձորի մարզում` Վայոց Ձորի մարզպետարանի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի քաղաքապետարանների հետ:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱԿԻՐՃ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԵԻԱ-ն իր գործունեությունն իրականացնում է ելնելով իր առաքելությունից ու ռազմավարական պլանից: Այս առումով կարելի է առանձնացնել ՀԵԻԱ գործունեության երեք հիմնական ուղղություններ.

ա) Բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ու բնակչության իրավունքների պաշտպանությանն

Կազմակերպությունը ստեղծման պահից գործունեություն է ծավալել այս նպատակի իրականացման համար: Առավել ակտիվորեն կազմակերպությունը ներգրավվել է այս ոլորտում 1999 թ.-ից, երբ կենտրոնական գրասենյակին զուգահեռ ստեղծվում են երկու մարզային գրասենյակներ: Այնուհետև գրասենյակների թիվն ընդլայնվում է, գործարկվում են նաև Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններ և ընդունարաններ (ՇՊԱԿ): Կազմակերպության գրասենյակներն իրականացնում է բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ու բնակչության սոցիալապես անապահով խավերի իրավունքների պաշտպանությանն ուղղված հետևյալ գործունեությունը.

-անվճար իրավաբանական խորհրդատվություն, այդ թվում նաև կոռուպցիայի հետ կապված իրենց իրավունքների և դրանց պաշտպանության մասին տեղեկատվություն՝ իրենց կոռուպցիոն գործին առնչվող օրենքների, ենթաօրենսդրական ակտերի, կանոնակարգերի կամ ներքին ընթացակարգային փաստաթղթերի վերաբերյալ` կազմակերպության գրասենյակներում, գյուղական համայնքներում, հեռախոսի, թեժ գծի և ինտերնետի միջոցով,
-իրավաբանական ներկայացուցչություն դատարաններում և այլ մարմիններում, անվճար փաստաբանական ծառայություն դատարաններում և այլ մարմիններում,
-ՀՀ օրենսդրության տարբեր ոլորտներին վերաբերող տեղեկատվական թերթիկների հրատարակում և տարածում, տարբեր իրավական թեմաներով հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում, բնակչության համար իրավական տարբեր թեմաներով սեմինարների կազմակերպում:

Այս ուղղությամբ կազմակերպության կողմից հրատարակվել են ՀՀ օրենսդրության տարբեր ոլորտներին վերաբերվող 100 անունից ավելի տեղեկատվական թերթիկներ, ՇՊԱԿ-ների գործունեությունը լուսաբանող իրավաբանական լրատուներ, Մարդու իրավունքների վերաբերյալ հաջողված պատմությունների գրքույկներ:

բ) Երիտասարդ իրավաբանների, փաստաբանների և իրավաբան ուսանողների մասնագիտական ունակությունների բարձրացմանն ուղղված գործունեություն.

Այս ուղղությունը նույնպես ՀԵԻԱ- հիմնական նպատակներից է, որի իրագործմանը կազմակերպությունը հետամուտ է ստեղծման պահից: Այս ոլորտում կազմակերպությունը առավել ակտիվ սկսել է գործել 1999 թ.-ից, երբ հաջողվեց նախ կենտրոնական գրասենյակում, ապա նաև մարզային գրասենյակներում ստեղծել իրավաբանական ուսուցման և տեղեկատվական միջոցների կենտրոններ: Այդ կենտրոնները իրենց մեջ ներառում են իրավաբանական գրադարան, ՀՀ օրենսդրության համակարգչային համակարգ, ինտերնետ կապ, համակարգչային այլ տեխնիկա և այլն: Բացի այն, որ վերը նշված ռեսուրսները տրամադրվում են շահառուներին՝ երիտասարդ իրավաբաններին և փաստաբաններին, իրավաբան ուսանողներին, նաև նրանց համար կազմակերպվում են մասնագիտական ուսուցումներ, գիտաժողովներ, մրցույթներ, սեմինարներ, քննարկումներ և այլն: Կենտրոններում իրականացվում է նաև հարակից հմտությունների ուսուցում: Մասնավորապես միայն վերջին տարիների ընթացքում կազմակերպության կողմից կազմակերպվել են միջազգային իրավունքի վերաբերյալ հինգ մրցույթներ, իրավաբանական տարբեր թեմաներով հանրապետական նշանակության մասնագիտական յոթ և մարզային նշանակության մեկ գիտաժողով, մի քանի հարյուր մասնագիտական սեմինարներ և ուսուցումներ:

Կազմակերպությունը լուրջ աշխատանքներ է կատարել նաև Հայաստանում հասարակական կազմակերպությունների սեկտորի կայացման և հասարակական կազմակերպությունների գործունեության օրենսդրական դաշտի ստեղծման և հետագա բարեփոխումների ուղղությամբ: Կազմակերպությունը ապագայում նույնպես շարունակելու է այս ուղղությամբ կատարվելիք աշխատանքները:
ՀԵԻԱ-ի ուժեղ կողմերից է նաև կազմակերպության ներքին ինստիտուցիոնալ զարգացումը, որը կատարվել է հետևյալ մեթոդներով.

-Կազմակերպության ներքին մարդկային ռեսուրսների հաշվին յուրաքանչյուր տարի կազմակերպության ինքնագնահատման իրականացում:
-Ինքնագնահատման հաշվետվության հիման վրա կազմակերպության մեկամյա զարգացման պլանի մշակում ու իրականացում:
-Կազմակերպության յուրաքանչյուր տարվա ֆինանսական գործունեության անկախ աուդիտի անցկացում:
-Կազմակերպության հաշվապահության իրականացում էլեկտրոնային հաշվապահության ծրագրի միջոցով:
-Կազմակերպության տարեկան հաշվետվությունների տպագրում և տարածում:
-ՀԵԻԱ տեխնիկական և տեղեկատվական ռեսուրսների լուրջ վերազինում
-Կազմակերպության երկլեզու, վերանայված վեբ կայքի (www.ayla.am) գործարկում:
Վերը նշված ուժեղ կողմերին զուգահեռ՝ կազմակերպությունում առկա են նաև մի շարք խնդիրներ և թույլ կողմեր.
-Ֆինանսական անկանխատեսելիություն և ինքնաֆինանսավորման միջոցների անբավարարություն.

Ներկայումս կազմակերպության բյուջեի մեծ մասը գոյանում է միջազգային և արտասահմանյան դոնոր կազմակերպությունների դրամաշնորհներից: Քանի որ միանգամայն հնարավոր է միջազգային դոնոր կազմակերպությունների քաղաքականության փոփոխությունը, այդ թվում նաև նրանց գործունեության դադարեցումը, ապա սա կարող է հանգեցնել ֆինանսական անկանխատեսելիության, քանզի կազմակերպության ինքնաֆինանսավորման աղբյուրները դեռևս անբավարար են գործունեության ապահովման համար: Ներկայումս կազմակերպության ինքնաֆինանսավորման աղբյուրները երկուսն են՝ անդամավճարներ և կազմակերպության մասնակցությամբ տնտեսական ընկերության շահույթ:
Կազմակերպության անդամներից հավաքվող անդամավճարները կազմում են կազմակերպության տարեկան ընդհանուր բյուջեի մոտ 1- 2 տոկոսը, որը խիստ անբավարար է կազմակերպության գործունեության ապահովման համար: Գրեթե նույնքան կազմում է կազմակերպության մասնակցությամբ գործող իրավաբանական ընկերության շահույթը:

–ՀԵԻԱ մարզային գրասենյակների սեփական տարածքների բացակայություն.

Սեփական գրասենյակային տարածքների առկայությունը նվազեցնում է ծախսերը և խիստ կարևորվում է ֆինանսական ու կազմակերպական կայունության տեսանկյունից: Թեպետ կազմակերպությանը արդեն հաջողվել է գնել չորս գրասենյակային տարածքներ Երևանում, Կապանում, Գյումրիում և Վանաձորում, այնուամենայնիվ հրատապ է կազմակերպության Գավառի, Իջևանի գրասենյակները սեփական տարածքներով ապահովելու, ինչպես նաև կազմակերպության կենտրոնական գրասենյակի նորակառույց մասնաշենքի ուսումնական և ակումբային տարածքների վերանորոգման ու վերազինման խնդիրները, ինչը մեծապես կնպաստի կազմակերպության ֆինանսական կայունությանը:

–ՀԵԻԱ մարզային գրասենյակների կախվածություն կենտրոնական գրասենյակից.

Կազմակերպության մարզային գրասենյակները դեռևս ի վիճակի չեն ինքնուրույն հայթայթել իրենց գործունեության ապահովման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, ինչն էլ հանգեցնում է կախվածության կենտրոնական գրասենյակից, որն էլ ապահովում է նրանց ֆինանսական կայունությունը: Անհրաժեշտ է, որ մարզային գրասենյակները աստիճանաբար անցնեն ֆինանսական միջոցների ինքնուրույն հայթայթման՝ կազմակերպության առաքելության շրջանակում ինքնուրույն համագործակցելով դոնոր կազմակերպությունների հետ, ինչպես նաև պետք է զարգացնեն ինքնաֆինանսավորման աղբյուրները:

–ՀԵԻԱ անդամների անմիջական կապի և շփումների անբավարարություն.

Կազմակերպության անդամության մեծացմանը զուգահեռ անհրաժեշտ է ակտիվացնել շփումները կազմակերպության բոլոր անդամների միջև՝ շեշտը դնելով մարզային մասնաճյուղերի անդամների և մյուս անդամների կապերի ակտիվացմանը: Այս առումով դեռևս ակտիվորեն չեն կազմակերպվում մասսայական միջոցառումներ, որոնք կնպաստեին անդամների միջև շփումներին և կապերի ընդլայնմանը:

ԱՊԱԳԱՅԻ ՊԱՏԿԵՐ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան իրավունքի ոլորտում գործող ամենազդեցիկ, հայտնի, հզոր և օգտակար կազմակերպություններից է:

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպության առաքելությունն է.
Նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում բարձր իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը:

ԱՐԺԵՔՆԵՐ
Կազմակերպության արժեքներն են.

ա) Համամարդկային և հայ բազմադարյա արժեքների և ժառանգության վրա խարսխված արդի իրավական մշակույթ,

բ) Իրավագիտակից, կիրթ և սեփական իրավունքների պաշտպանությունը գիտակցող հասարակություն,

գ) Մարդու պաշտպանված իրավունքներ,

դ) Մասնագիտական բարձր գիտելիքներ և բարոյական արժեքներ կրող իրավաբաններ,

ե) Հզոր քաղաքացիական հասարակություն:

ՀԵԻԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ
Նպատակ

1. Հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանություն, քաղաքացիների շահերի պաշտպանություն և աջակցություն:

Խնդիր 1.1
Անվճար իրավաբանական օգնության մատուցում կոռուպցիոն բնույթի գործերով և սոցիալապես անապահով ու իրավաբանական օգնություն ստանալու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց:

Գործողություն 1.1.1
ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող ՇՊԱԿ-ների և ՇՊԱԸ-ների միջոցով, ինչպես նաև ՀԵԻԱ-ի գրասենյակների միջոցով անվճար իրավաբանական օգնության մատուցում կոռուպցիոն բնույթի գործերով սոցիալապես անապահով և իրավաբանական օգնություն ստանալու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց` գրասենյակներում, հեռախոսային և ինտերնետային կապի, թեժ գծի, ինչպես նաև շրջիկ և համայնքային այցելությունների միջոցով):
Ժամանակահատված – 2011-2013 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ հանձնաժողովներ, ՀԵԻԱ գրասենյակներ, ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող ՇՊԱԿ-ներ և ՇՊԱԸ-ներ:

Գործողություն 1.1.2
Կոռուպցիոն, ինչպես նաև հասարակական կարևոր նշանակություն ունեցող դեպքերում ծայրահեղ կարիքավոր և իրավաբանական օգնություն ստանալու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց, ինչպես նաև ապաստան հայցողների գործերով ներկայացուցչության իրականացում՝ դատական, պետական, տեղական և այլ ատյաններում:
Ժամանակահատված – 2011-2013 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ վարչության անդամ ՀԵԻԱ մարզային գրասենյակներ և ՇՊԱԿ-ներ:

Գործողություն 1.1.3
ՀԵԻԱ ՇՊԱԿ-ներ և ՇՊԱԸ-ներ դիմած անձանց կողմից բարձրացված հարցերի և բերված դիմումների, բողոքների վերլուծություն, խնդիրների, կոռուպցիոն ռիսկերի վերհանում և դրանց հասցեագրում համապատասխան պետական, տեղական և այլ մարմիններին, անվճար փաստաբանական ծառայությունների մատուցում Երևանի, Գյումրու, Վանաձորի, Իջևանի, Աշտարակի (ընդունարաններ` Ապարանում և Թալինում), Հրազդանի, Արարատի, Եղեգնաձորի, Կապանի ՇՊԱԿ-ների և ՇՊԱԸ-ների կողմից:
Ժամանակահատված – 2011-2013 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ հանձնաժողովներ, ՀԵԻԱ ՇՊԱԿ-ներ և ՇՊԱԸ-ներ:

Գործողություն 1.1.4
Մասնագիտական օգնության և աջակցության ցուցաբերում փոքր և միջին ձեռնարկատերերին` նրանց իրավական իրազեկության մակարդակի բարձրացման, խախտված իրավունքների պաշտպանության և ոլորտի բարեփոխումների իրականացման նպատակով:
Ժամանակահատված – 2011-2013 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ մարզային գրասենյակներ և ՇՊԱԿ-ներ:

Գործողություն 1.1.5
Մարդու իրավունքների և շահերի պաշտպանության վերաբերյալ խախտումների արագ արձագանքում, դրանց համակարգում և հանրայնացում:
Ժամանակահատված – 2011-2013 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ փոխնախագահ, Մարդու իրավունքների, իրավաբանական օգնության, եվրաինտեգրման և միջազգային համագործակցության հանձնաժողով, ՀԵԻԱ մարզային գրասենյակներ և ՇՊԱԿ-ներ և ՇՊԱԸ-ներ, արագ արձագանքման խումբ:

Խնդիր 1.2
Բարձր իրավական մշակույթի ձևավորում, բնակչության իրավական իրազեկության մակարդակի բարձրացում

Գործողություն 1.2.1
Մատչելի մեթոդներով իրավաբանական տեղեկատվության տարածում, այդ թվում՝ ՀԵԻԱ գրասենյակներ և ՇՊԱԿ-ներ դիմած անձանց կողմից բարձրացված հարցերի, նրան կողմից բերված դիմումների, բողոքների և կոռուպցիոն ռիսկերի բարձրացված վերլուծության վիճակագրության ու վերհանված խնդիրների հիման վրա իրավաբանական բնույթի տեղեկատվական թերթիկների տպագրում և տարածում, հանրային իրազեկման սեմինարների կազմակերպում և անցկացում:
Ժամանակահատված – 2011-2013 թթ.
Պատասխանատու – ՀԵԻԱ վարչություն, հանձնաժողովներ, մարզային գրասենյակներ, ՇՊԱԿ-ներ և ՇՊԱԸ-ներ:

Գործողություն 1.2.2
Մարդու իրավունքների պաշտպանության և հակակոռուպցիոն հաջողված օրինակների տպագրում ու հանրայնացնում ՀԵԻԱ գործունեության թիրախ աշխարհագրական տարածքներում:
Ժամանակահատված – 2011-2013 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, Մարդու իրավունքների, իրավաբանական օգնության, եվրաինտեգրման և միջազգային համագործակցության հանձնաժողով, մարզային գրասենյակներ, ՇՊԱԿ-ներ և ՇՊԱԸ-ներ:

Գործողություն 1.2.3
Ինտենետային բլոգի ստեղծում և գործարկում, ԶԼՄ-ների հետ նոր կապերի հաստատում:
Ժամանակահատված – 2011-2013թթ.
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ, մարզային գրասենյակներ, ՇՊԱԿ-ներ և ՇՊԱԸ-ներ:

Գործողություն 1.2.4
Իրավաբանական ռեսուրս կենտրոնների հիմնում ՀԵԻԱ գործունեության թիրախ աշխարհագրական տարածքներում:
Ժամանակահատված – 2011-2013 թթ.` յուրաքանչյուր տարի առնվազն երկու կենտրոն:
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, ՀԵԻԱ Իրավաբանական ուսուցման և տեղեկատվության հանձնաժողով:

Խնդիր 1.3
Հակակոռուպցիոն կենտրոնների պահպանում, հզորացում և ավելացում:

Գործողություն 1.3.1
Ֆինանսական միջոցների հայթայթում:
Ժամանակահատված – 2011-2013 թթ.
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ վարչություն, Ֆինանսական ֆոնդերի հայթայթման հարցերով աշխատանքային խումբ:

Գործողություն 1.3.2
Համագործակցության ակտիվացում պետական մարմինների հետ:
Ժամանակահատված – 2011-2013 թթ.
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ ՇՊԱԿ-ներ և ՇՊԱԸ-ներ:

Գործողություն 1.3.3
Կադրերի վերապատրաստում, նոր կադրերի ներգրավում:
Ժամանակահատված 2011-2013 թթ.
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ վարչություն, ՀԵԻԱ հանձնաժողովներ:

Ակնկալվող արդյունքներ.
ա) Կոռուպցիայի զոհ դարձած քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ բնակչության սոցիալապես անապահով խավերը և իրավաբանական օգնություն ստանալու սահմանափակ հնարավորություն ունեցող անձինք, այդ թվում ապաստան հայցողները, կունենան հնարավորություն` ստանալու որակյալ անվճար իրավաբանական ծառայություններ, որոնց շնորհիվ կպաշտպանվեն շահառուների խախտված իրավունքներն ու կլուծվեն նրանց կողմից բարձրացված հարցերը, ինչն էլ կնպաստի ՀՀ-ում օրենքի գերակայության հաստատմանը: ՀՀ-ում գործող փոքր և միջին ձեռնարկատերերին կցուցաբերվի մասնագիտական օգնություն և աջակցություն՝ վերջիններիս խախտված իրավունքների պաշտպանության, նրանց իրավական իրազեկության մակարդակի բարձրացման և այդ ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով:
բ) Կձևավորվի բարձր իրավական մշակույթ, որը կհանգեցնի ՀՀ-ում բնակչության իրավական իրազեկության մակարդակի բարձրացմանը:
գ) ՀԵԻԱ գրասենյակներ և ՇՊԱԿ-ներ դիմած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի ու բերված դիմումների, բողոքների ուսումնասիրման հիման վրա կբացահայտվեն այն խնդիրներն ու կոռուպցիոն ռիսկերը, որոնց լուծման նպատակով կտպագրվեն ու ՀԵԻԱ շահառուների շրջանում կտարածվեն համապատասխան իրավաբանական բնույթի տեղեկատվական թերթիկներ:
դ) Մարդու իրավունքների խախտումները և կոռուպցիոն բնույթի դեպքերը արագ արձագանք կստանան ՀԵԻԱ-ի արագ արձագանքման խմբի կողմից, ինչպես նաև՝ դրանք կենթարկվեն համակարգման և հասանելի կլինեն բոլոր շահագրգիռ անձանց համար:
ե) ՀԵԻԱ գրասենյակներ դիմած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի ու բերված դիմումների, բողոքների ուսումնասիրման և ծառայությունների մատուցման նոր մեթոդների կիրառման հետևանքով անընդհատ կբարելավվեն և աշխարհագրորեն կընդարձակվեն ՀԵԻԱ կողմից մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունները՝ ընդգրկելով նաև իրավաբանական օգնություն ստանալու սահմանափակ հնարավորություններ ունեցող հեռավոր գյուղական համայնքները:
Նպատակ

2. Երիտասարդ իրավաբանների, փաստաբանների, իրավաբան ուսանողների մասնագիտական ունակությունների բարձրացմանն ուղված գործունեություն

Խնդիր 2.1
Կրթական միջոցառումների իրականացում:

Գործողություն 2.1.1
ՀՀ օրենսդրության տարբեր ճյուղերին, Միջազգային, Եվրոպական իրավունքին, մարդու իրավունքներին և դրանց պաշտպանության մեխանիզմներին նվիրված ուսուցումների, սեմինարների, գիտաժողովների և մրցույթների կազմակերպում:
Ժամանակահատված – 2011-2013 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, հանձնաժողովներ, մարզային գրասենյակներ, ՇՊԱԿ-ներ և ՇՊԱԸ-ներ, ԻՈՒԲ, Հայաստանում Ջեսափի ակումբ:

Գործողություն 2.1.2
Մասնագիտական նյութերի տպագրում և տարածում, այդ թվում նաև առցանց:
Ժամանակահատված – 2011-2013 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, ՀԵԻԱ Իրավաբանական ուսուցման և տեղեկատվության հանձնաժողով:

Գործողություն 2.1.3
Սույն Ռազմավարական պլանի Խնդիր 1.2, Գործողություն 1.2.4, ինչպես նաև իրավաբանական ռեսուրսների թարմացում ՀԵԻԱ գրասենյակներում և ՇՊԱԿ–ներում, ՇՊԱԸ–ներում:
Ժամանակահատված – 2011-2013 թթ.
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, ՀԵԻԱ Իրավաբանական ուսուցման և տեղեկատվության հանձնաժողով:

Խնդիր 2.2
Ուսումնական հաստատությունների հետ համագործակցության ամրապնդում, ԻՈՒԲ գործունեության ակտիվացում:

Գործողություն 2.2.1
Ուսումնական հաստատությունների հետ համագործակցության ամրապնդում` նոր գործընկերներ և կապեր հաստատելու միջոցով:
Ժամանակահատված – 2011-2013 թթ.
Պատասխանատու – ՀԵԻԱ մարզային գրասենյակներ, ՇՊԱԿ-ներ և ՇՊԱԸ-ներ, ԻՈՒԲ:

Գործողություն 2.2.2
Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններում իրավաբան ուսանողների պրակտիկայի կազմակերպում և անցկացում:
Պատասխանատու – Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների ավագ իրավաբաններ:
Ժամանակահատված – 2011-2013 թթ.

Խնդիր 2.3
ՀԵԻԱ կազմակերպական և ինստիտուցիոնալ զարգացում:

Գործողություն 2.3.1
ՀԵԻԱ հանձնաժողովների, ակումբների, իրավաբան ուսանողների բաժանմունքի և մարզային գրասենյակների ամենամյա աշխատանքային պլաններով նախատեսված աշխատանքների իրականացում և միջոցառումների, այդ թվում փորձի փոխանակման և վերապատրաստման դասընթացների կազմակերպում:
Ժամանակահատված – 2011-2013 թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ հանձնաժողովներ, ակումբների, իրավաբան ուսանողների բաժանմունք և մարզային գրասենյակներ:

Գործողություն 2.3.2
Հայաստանի երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպության՝ ՀԵԻԱ-ի հանձնաժողովների, ակումբների և իրավաբան ուսանողների բաժանմունքի անդամների հարակից հմտությունների զարգացում՝ անգլերենի, համակարգչային գրագիտության, սոցիալապես անապահով քաղաքացիներին ցուցաբերվելիք իրավաբանական օգնության առանձնահատկությունների, մարդու իրավունքների խախտումների արագ արձագանքման, մասնագիտական էթիկայի կանոնների, իրավաբաննների կողմից Pro Bono աշխատանքների կազմակերպման վերաբերյալ, ինչպես նաև այլ անհրաժեշտ դասընթացների, հանգստի, մշակութային և մարզական տարբեր միջոցառումների կազմակերպում և անցկացում:
Ժամանակահատված – 2011-2013 թթ.:
Պատասխանատու -ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ հանձնաժողովներ, ակումբների, իրավաբան ուսանողների բաժանմունք և մարզային գրասենյակներ:

Գործողություն 2.3.3
ՀԵԻԱ Գավառի և Իջևանի գրասենյակների համար սեփական տարածքների ձեռք բերում, ՀԵԻԱ-ի Գյումրիի, Վանաձորի, Կապանի գրասենյակների ուսումնական և ակումբային սենյակների տարածքների վերանորոգում:
Ժամանակահատված -2011-2013թթ.:
Պատասխանատու -ՀԵԻԱ նախագահ, մարզային գրասենյակներ:

Գործողություն 2.3.4
Հայաստանի երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպության՝ ՀԵԻԱ-ի վեց ենթահամակարգերի (ղեկավարում, կառավարում, մարդկային ռեսուրսներ, ծրագրեր և ծառայություններ, ֆինանսական կայունություն, հարաբերություններ այլ կազմակերպությունների հետ) զարգացում` ըստ ամենամյա զարգացման պլանի:
Ժամանակահատված -2011-2013 թթ.:
Պատասխանատու -ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար:

Ակնկալվող արդյունքներ.

ա) Կբարձրանա նոր սերնդի երիտասարդ իրավաբանների մասնագիտական և հարակից կարողություններն ու հմտությունները:

գ) Կհզորանա Հայաստանի երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպության՝ ՀԵԻԱ-ի մասնագիտական հանձնաժողովների, ակումբների և իրավաբան ուսանողների բաժանմունքի կարողությունները և ազդեցությունը ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների իրականացման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

դ) Կհզորանա Հայաստանի երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպության՝ ՀԵԻԱ-ի մասնագիտական և բնականոն գործունեության համար անհրաժեշտ այլ ռեսուրսների բազան:

ե) Կզարգանան Հայաստանի երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպության՝ ՀԵԻԱ-ի ենթահամակարգերը, որոնք կբերեն ՀԵԻԱ հզորացմանը և ՀԵԻԱ կողմից իրականացվող գործունեության և ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:

Նպատակ 3. Հանրային ծառայություններ մատուցող պետական, ինչպես նաև արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, թափանցիկության և հաշվետվողականության ապահովում:

Խնդիր 3.1.
Հանրային ծառայություններ մատուցող պետական, ինչպես նաև արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով հանրայնացման, քաղաքացիների հզորացման, մասնակցային և հասարակական մոնիտորինգային գործընթացների (այդ թվում համապատասխան օրենսդրության) իրականացում:

Գործողություն 3.1.1
Հանրայնացման, քաղաքացիների հզորացման, մասնակցային և հասարակական մոնիտորինգային գործընթացների (այդ թվում համապատասխան օրենսդրության) իրականացման հանրապետական, տեղական և ոլորտային նշանակության ծրագրերի իրականացում` գործընկեր կազմակերպությունների և փորձագետների հետ համատեղ:
Ժամանակահատված – 2011-2013 թթ.:
Պատասխանատու -ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ հանձնաժողովներ, ակումբների, իրավաբան ուսանողների բաժանմունք, մարզային գրասենյակներ, ՇՊԱԿ-ներ:

Խնդիր 3.2
Նպաստել արդյունավետ կառավարման համակարգի ներդրմանը՝ պետական և տեղական մարմիններում, և կոռուպցայի դեմ պայքարին:

Գործողություն 3.2.1
Հանրային ծառայություններ մատուցող պետական, արդարադատություն իրականացնող, ինչպես նաև տեղական մարմինների գործունեության մոնիտորինգ, համապատասխան ընթացակարգային և համակարգային բարեփոխումների ներկայացում և իրականացում:
Ժամանակահատված -2011-2013 թթ.
Պատասխանատու – ՀԵԻԱ նախագահ, արդյունավետ կառավարման, հակակոռուպցիոն և մոնիտորինգային հարցերով հանձնաժողով, մարզային գրասենյակներ, ՇՊԱԿ-ներ և ՇՊԱԸ-ներ:

Ակնկալվող արդյունքներ.
ա) ՀՀ հասարակության շրջանում փաստաբանության ինստիտուտի դերի և հեղինակության բարձրացում, փաստաբանների ինքնուրույնության և անկախության զարգացում:
բ) ՀՀ հասարակության շրջանում դատական համակարգի և իրավապահ մարմինների գործունեության թափանցիկության ապահովում:
գ) ՀՀ հասարակության շրջանում վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների դերի և նշանակության բարձրացում:
դ) ՀՀ օրենսդրության բացերի վեր հանում և դրանց հիման վրա արված առաջարկների միջոցով օրենսդրության (այդ թվում դատաիրավական համակարգի, փաստաբանության, ՀԿ-ների և այլն) բարեփոխումներ:
ե) Դատական գործերի հաջողված օրինակները կխթանեն քաղաքացիների կողմից իրենց իրավունքների պաշտպանության հարցերին հետամուտ լինելուն, ինչպես նաև կբարձրացնեն ՀԵԻԱ հեղինակությունը հասարակության շրջանում:

ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանը Եվրոխորհրդի անդամ է, երկրում շարունակվում են իրավաբանական ոլորտի բարեփոխումները և կայացման փուլում է գտնվում քաղաքացիական հասարակությունը:
ՀԵԻԱ-ն հանդիսանում է երկրի բնակչության կողմից ճանաչված մասնագիտական ուղղվածություն ունեցող ՀԿ-ներից մեկը և բնակչությունը վստահում է կազմակերպությանը:
Հայաստանի պետական իրավասու մարմինները նպաստում են ՀԵԻԱ գործունեության իրականացմանը: ՀԵԻԱ-ն ներկայումս համագործակցում է Եվրոպական միության արևելյան գործընկերության ծրագրի հետ:
Միջազգային դոնոր և գործընկեր կազմակերպությունները հետաքրքրված են ՀԵԻԱ-ի հետ համագործակցությամբ:

ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԵՒ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Այս ռազմավարական պլանում նշված ռազմավարական նպատակների և խնդիրների իրականացման ընդհանուր մոնիտորինգը կիրականացնի ՀԵԻԱ գործադիր տնօրենը` սերտորեն համագործակցելով ՀԵԻԱ-ի մոնիտորինգի և գնահատման հարցերով մասնագետի, ՀԵԻԱ կողմից իրականացվող տարբերի ծրագրերի պատասխանատուների, ՀԵԻԱ ռազմավարական ուղղությունների պատասխանատունների, ՀԵԻԱ մարզային գրասենյակների և ՇՊԱԿ-ների և ՇՊԱԸ-ների ղեկավարների հետ՝ գործողությունների պլանի, աշխատանքային պլանների և իրականացվող ծրագրերի ուսումնասիրության հիման վրա:
ՀԵԻԱ 2011-2013 թվականների ռազմավարական պլանի ուժեղ և թույլ կողմերը բացահայտելու համար ՀԵԻԱ անդամների կողմից կիրականացնի ՀԵԻԱ 2011-2013 թվականների ռազմավարական պլանի վերանայման և ՀԵԻԱ գործունեության ինքնագնահատման ամենամյա սեմինարներ, որոնց հիման վրա վերանայված ՀԵԻԱ 2011-2013 թվականների ռազմավարական պլանը կտեղադրվի ՀԵԻԱ պաշտոնական վեբ կայքում*:
*Ծանոթություն: ՀԵԻԱ-ի 2011-2013թթ. Ռազմավարական պլանը մշակվել է 27.03.2011թ.-ին կայացած սեմինարի ընթացքում, և հաստատվել է ՀԵԻԱ-ի վարչության կողմից` 25.06.2011թ.-ին գումարված նիստի ընթացքում: