Փաստարկված հանրային քաղաքականությունների մշակման չեխական փորձի ներկայացումը՝ Գյումրիի ՔՀԿ ներայացուցիչների համար

Սեպտեմբերի 24-ին Գյումրիում Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ինկուբատորի շրջանակներումտեղի ունեցավ Փաստարկված հանրային քաղաքականությունների մշակման չեխական փորձի ներկայացում թեմայով սեմինար։

Սեմինարը վարում էր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գյումրիի գրասենյակի իրավաբան, ինկուբատորի պատասխանատու՝ Վիկտորիա Եղոյանը։

Հավելենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: