Շիրակի մարզում ՔՀԿ ինկուբատորների 8 մասնակից կազմակերպության անհատական խորհրդատվություն տրամադրվեց

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 12-ին ծրագրի մենթորների խմբի համակարգող/արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանը ՔՀԿ-ների հանրային քաղաքականությունների մոնիտորինգային և բարելավման ծրագրերի վերաբերյալ անհատական խորհրդատվություն տրամադրեց Շիրակի մարզում գործող քաղհասարակության ինկուբատորների 8 մասնակից ՔՀԿ-ներին:

Աշխատանքային հանդիպումներին մասնակցում էր ծրագրի ՔՀԿ Շիրակի ինկուբատորի մարզային համակարգող Վիկտորիա Եղոյանը:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի Գյումրու գրասենյակում խորհրդատվություն է տրամադրվել  «Հավասարության ինդեքս» ՀԿ-ի, «Բացահայտենք մեր երկիրը» երիտասարդական ՀԿ-ի, «Գյումրու «ՄԷԿ» Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» ՀԿ-ի, «Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամի, «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» ՀԿ-ի, «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներին։

Այնուհետև այցեր կատարվեցին  ՔՀԿ-ների գրասենյակներ և տեղում տրամադրվել խորհրդատվություններ «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն, ««Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն», Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»» ՀԿ։

Աշխատանքային հանդիպումների ժամանակ խոսվեց ծրագրի շրջանակներում ինկուբատորի ՔՀԿ-ներին մրցութային եղանակով տրվող ենթադրամաշնորհների մասին, ինչպես նաև, թե ինչպես մշակել սեփական կազմակերպությունների հանրային քաղաքականությունների մոնիտորինգային և բերելավման ծրագրերը, ինչպես պատրաստել վերոհիշյալ ծրարգերում ամփոփված մեկ հանրային քաղաքկանության վերաբերյալ ենթադրամաշնորհային ծրագրի հակիրճ գործադիր ամփոփում:

Անհատական խորհրդատվության ժամանակ նշվեց, թե ինչպես պատրաստել կազմակերպության հանրային քաղաքականությունների մոնիտորինգային և բարելավման ծրագիր, ինչպես ավելի թիրախավորված ներկայացնել հանրային խնդրահարույց քաղաքականությունները: Պատասխանվեցին ՀԿ ներկայացուցիչների կողմից բարձրացված բոլոր հարցերին: 

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: