Վանաձորի ՔՀԿ ներկայացուցիչները քննարկել են մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման համայնքային կենտրոնի մոդելի մշակման գործընթացը

Հուլիսի 24-ին տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Վանաձորի քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորի ներկայացուցիչներին է ներկայացվել «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» և «Գործընկերություն հանուն կրթության առաջընթացի» կոալիցիան։

Քննարկվել է նաև ՔՀԿ-ների հետ համագործակցության հնարավորությունները։ Միջոցառումը վարել է «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի ղեկավար Արտաշես Տոռոզյանը:

Նա ներկայացրել է «Գործընկերություն հանուն կրթության առաջընթացի» կոալիցիայի ցանցը, ինչպեսև նշված ծրագրի իրականացմանն ուղղված գործունեության առաջիկա քայլերը։

Միջոցառման ընթացքում մասնակիցներին է ներկայացվեց նաև մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման համայնքային կենտրոնի մոդելի մշակման գործընթացը, Գորիս և Սիսյան խոշորացված համայնքներում դրանց գործադրումը ինչպես նաև հետագայում հանրային քննարկումների միջոցով այդ կենտրոները ընդլայնելուն և զարգացնելուն միտված գործողությունների շրջանակը: Մասնակիցները քննարկել են կրթական ՔՀԿ ցանցի ձևավորումը, ՔՀԿ-ների դերի բարձրացումը կրթական ոլորտի հանրային քաղաքականության բարելավման գործընթացում և մի շարք այլ հարցեր: