Հանդիպում երեխաների պաշտպանությամբ զբաղվող կառույցների և սոցիալական աջակցության ցանցի անդամների հետ

09․07․2018թ․ ժամը 14։00-ին Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Գյումրիի տարածքային գրասենյակը կազմակերպել էր հանդիպում-քննարկում։ Հանդիպման ժամանակ քննարկվեց սոցիալական աջակցության ցանցի կողմից մշակված տեղական սոցիալական ծրագրերը, որոնք ներկայացվելու են Գյումրի համայնքի ֆինանսավորմանը։ Մասնակիցներին ներկայացվեց նաև Վորլդ Վիժն կազմակերպության և սոցիալական աջակցության Գյումրի 2 տարածքային բաժնի դեպք վարող մասնագետների համատեղ վարած դեպքերի արդյունքները, կատարված աշխատանքները։ Հանդիպմանը հրավիրվել և մասնակցում էր նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գյումրու գրասենյակի համակարգող՝ Վիկտորիա Եղոյանը։