Եվրոպական Կամավորական Ծառայություն (ԵԿԾ)

Erasmus+ ծրագիրը երիտասարդներին փոփոխություն մտցնելու հնարավորություն է ընձեռել Եվրոպական Կամավորական Ծառայության միջոցով:

Եվրոպական կամավորական ծառայությունը երիտասարդներին ընձեռեց բացառիկ հնարավորություն՝ կատարելու կամավորական աշխատանք արտերկրում` Եվրոպական միության սահմաններում և դրանից դուրս: Այս ծրագրի նպատակը հանդուրժողականության և համերաշխության զարգացմանը խթանելն էր, ինչպես նաև օգնելը երիտասարդներին՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ, զարգացնելու հմտություններ և ունակություններ, որոնք հետագայում կօգնեն հետագա աշխատանքի և կրթության մեջ:

Կամավորները ստացել են անվճար կացարան, ապահովագրություն և դրամաշնորհային վճարումները ծրագրի իրականացման ընթացքում:

Ծրագր կողմերն են՝

  • Ուղարկող կազմակերպություն

Ուղարկող կազմակերպության հսկողության տակ է եղել կամավորի նախապատրաստական, ընթացիկ և ավարտական գործընթացը Եվրոպական Կամավորական Ծառայության (ԵԿԾ) ծրագրին  մասնակցելու ընթացքում:

  • Հյուրընկալող կազմակերպություն

Հյուրընկալող կազմակերպությունն ամբողջ ծրագրի  ընթացքում ապահովել է կամավորի անվտագությունը, բարեկեցիկ ապրելու և աշխատելու պայմանները, ինչպես նաև նրա ծրագրի հաջող իրականացումը: Այն նաև աջակցել է կամավորին անձնական և լեզվական խնդիրների դեպքում:

  • Համակարգող կազմակերպություն

Համակարգող կազմակերպության դերը ծրագրի իրականացման հեշտացումն էր՝ աջակցություն ցույց տալով ծրագրի մասնակից կողմերին:

  • Կամավոր

Կամավորները ծրագրի ընթացքում «Youthpass»  համակարգում իրականացրել են ինքնագնահատում և ծրագիրն ավարտելուց հետո ստացել են համապատասխան հավաստագիր:

Ո՞վ կարող է դիմել ծրագրին։

Ծրագրին կարող են մասնակցել 18-30 տարեկան երիտասարդները: Պետք է հետևել Եվրոպական կամավորական ծառայությունում ներգրավված կազմակերպությունների ցանցին՝ կամավորական հնարավորությունների, ԵԿԾ կազմակերպությունների բազայի և այլ օգտակար տեղեկատվության համար։

Օգտակար նյութեր

ԵԿԾ կանոնադրություն

Ի՞նչ սպասել ԵԿԾ-ից