Կառուցողական երկխոսության հանձնառություն

Եվրոպական միության ֆինանսավորմամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվել է «իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: Ծրագրի տևողությունը 34 ամիս է:

Տևողություն։ 15 դեկտեմբեր 2016թ. – 15 հոկտեմբեր 2019թ.:

Ծրագրի նախնական բյուջեն կազմել է 2.222.256 եվրո, որից 2.000.000 եվրոն տրամադրվելու էր ԵՄ-ի կողմից:

Ծրագրի վերջնական բյուջեն կազմել է 1.993.260 եվրո, որից 1.793.934 եվրոն տրամադրվել է ԵՄ-ի կողմից:

Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների՝ 9 թիրախային ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի վրա ազդեցության ուժեղացումն է, իսկ առանձին նպատակ են հանդիսացել ՔՀԿ-ների՝ կոալիցիաների կառուցման կարողությունների ուժեղացումը, նրանց մասնակցությունը հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացներին, թիրախային ոլորտներում խնդիրների հատկորոշումը և համապատասխան քաղաքականությունների մշակումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ու կենտրոնական պետական մարմինների հետ քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական և ռազմավարական փոխգործակցությունը:

Ծրագրի թիրախային ոլորտներն էին արդարադատությունը, մարդու իրավունքները, կրթությունը, սոցիալական ոլորտը /հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում/, բիզնեսը, հանրային ֆինանսների կառավարումը, գյուղատնտեսությունը, էներգետիկան և տնտեսությունը: