Երևանում կկայանա «Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման հնարավորություններն ու մարտահրավերները» աշխատաժողով

2015 թվականի դեկտեմբերի 15-ին, ժամը 14.00-ին Երևանում (վայրը՝  «Արմենիա Մարիոթ հյուրանոց, Թագուհի Էրատո», ք. Երևան, Ամիրյան 1) «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան Եվրոպական միության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ, ՀՀ արդարադատության նախարարության, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի  և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ գործընկերությամբ կազմակերպում է «Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման հնարավորություններն ու մարտահրավերները» աշխատաժողովը, որի մամլո հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ: