«Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» (2-րդ գիտաժողով)

Գրքույկն ընդգրկում է 2005 թվականի ապրիլին կայացած «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական 2-րդ գիտաժողովի յոթ լավագույն զեկույցները: Գիտաժողովի նպատակն էր «Փաստաբանության մասին» նոր օրենքի դրույթների վերլուծության և համեմատական հետազոտության հիման վրա այդ դրույթներում առկա թերությունների և բացթողումների բացահայտումը, դրանք վերացնելու համար հիմնավորված առաջարկությունների և ուղիների մշակման փորձը: