«Միջնորդ դատարանների և միջնորդ քննության զարգացումը Հայաստանում» ծրագիր

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2005 թվականի հուլիսից Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ, ABA/CEELI-ի տեխնիկական աջակցությամբ և Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է «Միջնորդ դատարանների և միջնորդ քննության ինստիտուտի զարգացումը Հայաստանում» ծրագիրը: Այս ծրագիրն ուղղված է Հայաստանում միջնորդ քննության/հարթման և միջնորդ դատարանների զարգացմանը նպաստելուն՝ իրավաբաններին, փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներին վեճերի լուծման այլընտրանքային եղանակների վերաբերյալ կրթելու, համապատասխան ուղեցույցերի, վարքագծի կանոնակարգի և դատավարության կարգի հաստատման միջոցով, որը թույլ կտա փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին լուծել ծագող վեճերը այլընտրանքային եղանակներով: ՀԵԻԱ-ի կողմից հրատարակվել են երեք անուն տեղեկատվական թերթիկներ՝ «Միջնորդ դատարանների և միջնորդ քննության զարգացումը Հայաստանում» ծրագիր, Միջնորդ դատարաններ և միջնորդ դատավարություն, Վեճերի լուծման այլընտրանքային մեթոդները թեմաներով, որոնք անվճար տարածվում են շահագրգիռ կազմակերպությունների ու անձանց շրջանում:

«ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՆՈՐԴ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

Սույն տեղեկատվական թերթիկում ներկայացվում է «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող «Միջնորդ դատարանների և միջնորդ քննության ինստիտուտի զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքները, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև համառոտ տեղեկատվություն է տրվում նմանատիպ այլ ծրագրերի վերաբերյալ:

«ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ»

Սույն տեղեկատվական թերթիկում ընդհանուր և հակիրճ տեղեկատվություն է տրվում վեճերի լուծման այլընտրանքային եղանակների և դրանց առանձնահատկությունների վերաբերյալ:

«ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»

Սույն տեղեկատվական թերթիկում ներկայացվում է միջնորդ դատարանների հասկացությունը, դրանց իրավասությունը, միջնորդ դատարան դիմելու իրավունքի իրականացման կարգն ու պայմանները: Այստեղ ներառված են նաև տեղեկություններ միջնորդ դատարանների վճռի կատարման և գործերի պահման մասին: