«Միջնորդ դատարանների և միջնորդ քննության ինստիտուտի զարգացումը Հայաստանում»

«Միջնորդ դատարանների և միջնորդ քննության ինստիտուտի զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-յի կողմից հրատարակվել է «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ» ուղեցույցը (թողարկում 1, թողարկում 2): Սույն ուղեցույցը նպատակ ունի նպաստել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների վերաբերյալ տեղեկատվական վակուումի վերացմանը, տարբեր մասնագիտական կազմակերպությունների կողմից իրենց կից միջնորդ դատարանների ստեղծմանը, տնտեսվարող սուբյեկտների՝ հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների կողմից իրենց գործունեության ընթացքում ծագող իրավական վեճերի լուծման այլընտրանքային եղանակների կիրառմանը: